Yerevan, 30.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բաքվում պետք Է գիտակցեն, որ իրենց չի հաջողվի հասնել ԼՂ հակամարտության ուժային լուծման. Սերժ Սարգսյան

Politics

 Բաքվում պետք Է գիտակցեն, որ իրենց չի հաջողվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծման հասնել: Այս մասին հայտարարել Է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի հարցին: «Արմենպրես»-ը ներկայացնում է նախագահի արձագանքն ամբողջությամբ:

-Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունըորը նա արել Է շփման գծումթեադրբեջանական բանակը ամենամարտունակ բանակներից մեկն Էեւ որ նա հաղթանակ Է տարել ապրիլյանպատերազմումԻնչպե՞ս կմեկնաբանեք Ալիեւի խոսքերը Հայաստանի վերաբերյալորըինչպես պարզ վումԷ, «ոտքի վրա մնալու համար ուրիշների օգնության կարիքն ունի»:

- Կարծում եմ, Ադրբեջանի ղեկավարության նման հայտարարություններում կարելի Է տեսնել ղարաբաղյան խնդրի բուն պատճառը: Դա ռազմաշունչ ռեժիմի առկայությունն Է, որի համար հարեւանների հետ հավերժական պատերազմը իր իշխանությունը պահելու աղբյուր Է: Գիտեք, Իլհամ Ալիեւի հայտարարության մեջ այնքան սուտ կա, որ եթե ես սկսեմ մեկնաբանել նրա ելույթի յուրաքանչյուր պարբերությունը, ապա մեզ մի քանի օր կպահանջվի: Համառոտ կասեմ հետեւյալը: Բոլոր այս տարիներին Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունն անլիարժեքության եւ հաղթվածի բարդույթներ Է ստեղծել: Եվ բնակաÕ ¶ Է, որ ադրբեջանական իշխանությունները ցանկացած առիթ, ցանկացած իրադրություն օգտագործում են այդ բարդույթից ազատվելու համար, նույնիսկ ստի, ապատեղեկատվության, իրականության խեղաթյուրման  միջոցով: Այդ հայտարարությունը բացառություն չԷ: Նրանք միշտ պնդում Էին, որ Ադրբեջանն ավելի ուժեղ Է, քան Հայաստանը, որ իրենք ունեն արդիական զենք, նավթադոլարներ, որոնք օգտագործելով կկարողանան ցանկացած պահի գրավել Լեռնային Ղարաբաղը:

Ապրիլյան պատերազմի ընթացքում բախվելով հակառակ իրականության, Ադրբեջանի ղեկավարությունը, չհասնելով իր ուզածին, այժմ հարկադրված Է արդարացնել մարդկային ու ռազմատեխնիկական բոլոր այն կորուստները, որ կրել Է ապրիլյան պատերազմի ընթացքում: Եթե ադրբեջանական բանակն ուժեղ Է խոսքով, ապա մենք մեր ուժը գործով ենք ապացուցել: Մեզ քարոզչություն հարկավոր չԷ մեր բանակի հզորությունն ու մարտունակությունն ապացուցելու համար: Նրանք դրանում համոզվեցին 1990-ական թվականներին մեզ պարտադրված պատերազմի ընթացքում, նրանք Լեռնային Ղարաբաղի բանակի մարտունակությոÖ �նը տեսան ապրիլյան պատերազմի ընթացքում: Ընդ որում՝ Ղարաբաղի բանակը դիմակայում Էր ոչ միայն ադրբեջանականբ բանակին, այլեւ նրա գործակիցներին ու վարձկաններին: Եթե ադրբեջանական բանակն իր ունեցած արդիական զենքով եւ արտաքին օժանդակությամբ չորս օրվա ընթացքում չկարողացավ հաղթել Լեռնային Ղարաբաղի համեմատաբար փոքրաթիվ զինված ուժերին, խոշոր կորուստներ կրեց՝ գրավելով սոսկ մի քանի բարձունքներ, ապա, կարծում եմ՝ հենց սա Է նրանց բանակի մարտունակության ցուցանիշը, այլ ոչ թե Ադրբեջանի նախագահի խոսքերը:

Անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի առջեւ ծառացել են բազմաթիվ մարտահրավերներ, լինի դա Ադրբեջանի պարտադրած պատերազմը կամ արեւելքից ու արեւմուտքից շրջափակումը: Չնայած այդ ամենին եւ Ադրբեջանի ու Հայաստանի եւ Ղարաբաղի զինված ուժերի ներուժի անհամաչափությանը, ինչպես 25 տարի առաջ, այնպես Էլ կես տարի առաջ հայկական զինված ուժերն ապացուցեցին, որ իրենք ի վիճակի են առանց արտաքին օգնության, շեշտը դնելով սեփական ուժերի վրա, հաղթանակ տանել եւ զինադադար պարտադրել հակառակորդին: Այն տպավորությունն Է ստեղծվում, որ Ադրբեջանի ղեկավարը փորձում Է &la quo;հոգեբանական հաղթանակ» տանել իր ժողովրդի ուղեղների նկատմամբ՝ ցանկալին ներկայացնելով որպես իրականություն: Մենք ելնում ենք այն բանից, որ անվտանգության ապահովման հարցերում Հայաստանը, նախեւառաջ, հույսը դնում Է իր վրա: Անտարակույս, մենք ունենք ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրեր, որոնք կոչված են նաեւ զսպիչ դեր կատարելու ուժային  հավակնությունների դեպքում: Հստակ պարտավորություններ բովանդակող միջազգային այդ համաձայնագրերը կոչված են բարձրացնելու երկրի պաշտպանունակության մակարդակը եւ զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրների լուծման արդյունավետությունը:

Եվ այժմ պոստֆակտում իրեն որպես հերոս ներկայացնելը պարզապես ծիծաղելի Է: Ինձ մոտ այն տպավորությունն Է ստեղծվել, որ Բաքվում ռազմական գործողություններին վերաբերվում են ինչպես խաղազինվորներով համակարգչային խաղին՝ ընդսմին խաղադրույքներ անելով: Մեկ Էլ տեսար բախտները բերեց: Ամենավտանգավորն այն Է, որ նրանք խաղաշրջանակի վրա են դնում ոչ միայն երիտասարդ տղաների կյանքը, այլեւ ադրբեջանական ողջ ժողովրդի ճակատագիրը՝ չգիտակցելով իրողությունները. Բաքվի կողմից նոր ռազմական ագրեսիայի սանձազերծման դեպքում Ադրբեջանն ստիպված կլինի չափազանց բարձր գին վճարել: Բանն այն չԷ, թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ուժերն արդյոք ի վիճակի Էին վերադարձնել այդ տարածքները, թե ոչ: Հարցն այն գինն Է, որը հարկ կլիներ վճարել այդ 800 հեկտարի համար: Մեզ համար թանկ Է յուրաքանչյուր երիտասարդի կյանքը, եւ մենք մինչեւ վերջին հնարավորությունը ջանալու ենք խուսափել մարտական գործողությունների վերսկսումից, փորձելու ենք բանակցային գործընթացը տեղաշարժել մեռյալ կետից, որում այն հայտնվեց ապրիլյան ագրեսիայի հետեւանքով:

Սակայն եթե Բաքուն պատերազմ պարտադրի, ապա մենք հաստատ պատասխանատու չենք լինի թնդանոթի մսի համար, որպիսին Ադրբեջանը ցանկանում Է տեսնել զինված ուժերի շարքերում ծառայող իր երիտասարդությանը: Հնարավոր Է՝ եթե ժամանակին պարոն Ալիեւը ծառայած լիներ բանակում, նա չԷր սկսի հաղթանակ տոնել եւ այն չափել մեկ գործողությամբ: Ինձ թվում Է, որ նախագահ Ալիեւն ինքը պետք Է եզրակացություններ անի ինչպես 25-ամյա վաղեմության պատերազմից, այնպես Էլ ապրիլյան պատերազմից: Ես, որ ժամկետային ծառայություն եմ անցել եւ երկար տարիներ ղեկավար պաշտոններ զբաղեցրել բանակում, պետք Է ասեմ հետեւյալը. բանակի հաղթանակն ու պարտությունը ոչ թե մեկ գործողությունն Է, այլ առաջադրված նպատակներն ու դրանց հասնելը: Ի՞նչ նպատակ ուներ ապրիլյան ագրեսիան Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Գիշերը, խախտելով զինադադարը, հարձակվել, սպանել ծերունիների եւ հետո պղծել նրանց մարմինները, իսկ այնուհետեւ հորինել հեկտարներ, ցուցադրել հայ զինվորների կտրված գլուխներն ու պարգեւատրել նրանց, ովքեր դա արել են. սա՞ Է արդյոք «պրոֆեսիոնալիզմը, հերոսությունն ու վարպետությունը», որոնց մասին հիշատակում Է պարոն Ալիեւը: Դե, ինչ կարելի Է այստ եղ ավելացնել:

Մեզ հավերժական պատերազմ հարկավոր չԷ, բայց եթե Բաքվի ղեկավարությունը վերստին ցանկանա բախտը փորձել, ապա թող պատրաստվի վատթարագույն սցենարին: Որովհետեւ այդժամ նրանք չեն կարողանա որեւԷ մեկին մեղադրել քաղաքների ու շրջանների կորստի մեջ: Բաքվում պետք Է գիտակցեն՝ ուժային լուծում նրանց մոտ չի ստացվի: Հայկական բանակը մեր ամբողջ ժողովուրդն Է, որը, ինչպես եւ ավելի քան քսան տարի առաջ, այնպես Էլ ապրիլին, պաշտպան կանգնեց իր հայրենիքին:

Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank