Լուկաշենկոն ԵԱՏՄ-ում «քիչ խնդիրներ» չի տեսնում եւ վախենում Է ապաինտեգրացումից
International newsԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) գոյություն ունեն «ոչ քիչ խնդիրներ», նա զգուշանում Է ապաինտեգրացման գործընթացի սկսվելուց, եթե մասնակից երկրները դժվարությունների հաղթահարման պլան չմշակեն, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«30 – 40 տոկոսով ապրանքաշրջանառության անկումը մեր Եվրասիական տնտեսական միությունում ինքն Է վկայում իր մասին: Նշանակում Է, մենք այստեղ քիչ խնդիրներ չունենք, եւ այս մասին են ասում բոլոր նախագահները® Եթե մենք մոտ ժամանակներս այս դրությունից դուրս գալու նորմալ պլան չմշակենք, ապա, վախենում եմ, որ ինչ-որ ապաինտեգրացում սկսվի, ինչը չի կարելի թույլ տալ ոչ մի դեպքում»,- նոյեմբերի 17-ին հայտարարել Է Լուկաշենկոն Մինսկում Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցների համար հրավիրված մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ «ոչ մի դեպքում չպետք Է առեւտրական պատերազմներ ծավալել»: «Մենք նաեւ շատ սպիտակ բծեր ունենք, որոնք հարկավոր Է լրացնել, բայց մեր պետությունների տարբեր շահերի պատճառով դա երկար ժամանակ չի հաջողվում»,- նշել Է Բելառուսի նախագահը:
Միեւնույն ժամանակ Լուկաշենկոն հայտարարել Է, որ խնդիրներն «աղետալի բնույթ» չեն կրում: «Մենք կարող ենք ցանկության դեպքում հաղթահարել դրանք»,- համոզված Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: