Թբիլիսիում վստահեցնում են, որ Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի երկխոսությունն «ուղղված չԷ որեւԷ մեկի դեմ»
International newsՎրաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունն «ուղղված չԷ որեւԷ մեկի դեմ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, նոյեմբերի 17-ին հայտարարել Է երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
Երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ միասին նա այցելել Է «ՆԱՏՕ- Վրաստան 2016» վարժանքների շրջան, որոնք մեկ շաբաթ առաջ սկսվել են Թբիլիսիի մերձակա ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի վարժանքի եւ գնահատման համատեղ կենտրոնի (JTEC) զինափորձարանում:
«Մեր նպատակը պաշտպանունակության բարձրացումն Է, վրացական բանակի ուսուցումը ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան: ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցությունը միտված Է տարածաշրջանի կայունության ու խաղաղության ապահովմանը, ինչը պետք Է համապատասխանի բոլոր կողմերի շահերին»,-հայտարարել Է վարչապետը:
Իր կողմից նախագահ Մարգվելաշվիլին նույնպես հավատացրել Է, որ Վրաստանի պաշտպանունակության ամրապնդումն «ուղղված չԷ որեւԷ մեկի դեմ»:
Մինչդեռ ՌԴ ԱԳ նախարարությունն օրերս արված մեկնաբանության մեջ հայտարարել Է, որ Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հերթական զորավարժություններն սպառնում են տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը: «Ուշադրություն ենք դարձրել Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հերթական զորավարժություններին, որոնց ավելի քան 250 զինծառայողներ են մասնակցում 13 երկրներից,-նշել են նախարարությունում:-Ընթացիկ տարում դրանք այդօրինակ արդեն երրորդ վարժանքներն են Վրաստանի տարածքում՝ մայիսին Noble Partner-ից եւ սեպտեմբերին՝ Agile Spirit-ից հետո: Տեղի Է ունենում ՆԱՏՕ-ի ստանդարտներով Վրաստանի զինված ո ւժերի օպերատիվ պատրաստման մասշտաբների ու ինտենսիվության պլանաչափ մեծացում՝ դաշինքի հրամանատարաշտաբային կառույցների ակտիվ ներգրավմամբ»:
«Ռուսաստանն այդօրինակ ակտիվությունը լուրջ սպառնալիք Է համարում տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում:
«ՆԱՏՕ-ում չեն թաքցնում, որ Թբիլիսիի հետ ներկայիս ռազմական գործընկերությունը դիտարկվում Է որպես Ռուսաստանի «զսպման» քաղաքականության բաղկացուցիչ մասը,-նշել են նախարարությունում:-Այդ համատեքստում այն դերը, որն ստանձնել Է Վրաստանը, բարդացնում Է ռուս-վրացական հարաբերությունների առողջացման դրական գործընթացը»:
«ՆԱՏՕ-Վրաստան-2016» զորավարժությունները նոյեմբերի 10-ից մինչեւ 20-ն ընթանում են Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության փաթեթի շրջանակներում, որն ընդունվել Է դաշինքի՝ 2014 թվականին Ուելսում կայացած գագաթնաժողովում:, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: