Մակքեյնը Թրամփին զգուշացրել Է Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերաբեռնումից»
International newsՀանրապետական Ջոն Մակքեյնն ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփին նախազգուշացրել Է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ մերձենալու անթույլատրելիության մասին, հաղորդել Է Արմենպրեսը՝ հղում անելով CNN-ին:
Քաղաքական գործչի խոսքով՝ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ լարվածությունը մեղմելու Բարաք Օբամայի փորձերը Ռուսաստանին թույլ տվեցին ուժեղացնել իր ազդեցությունը Սիրիայում: Մակքեյնն ընդգծել Է, որ Միացյալ Նահանգները չպետք Է Սիրիայում լինի Մոսկվայի եւ Դամասկոսի կողմում:
«Ամերիկան իսկապես մեծ Էր այն ժամանակ, երբ մենք հանդես Էինք գալիս նրանց կողմում, ովքեր պայքարում են բռնակալության դեմ: Մենք պետք Է նրանց կողմից հանդես գանք նաեւ այժմ»,- հայտարարել Է ամերիկացի քաղաքական գործիչը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Մակքեյնը նաեւ Թրամփին խորհուրդ Է տվել ուշադրություն չդարձնել Պուտինի հաշտարար տոնին՝ Ռուսաստանի ղեկավարին համարելով «ՊԱԿ-ի նախկին գործակալ», որն «սպառնում Է Միացյալ Նահանգների դաշնակիցներին եւ փորձում ձախողել ԱՄՆ-ի ընտրությունները»: