Yerevan, 25.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«ՉԷԻ ՈՒԶԻ կրթությունս միայն ինձ մնար…».Անահիտ Քոքոբելյան

Society

«ՉԷԻ ՈՒԶԻ կրթությունս միայն ինձ մնար…»

Ասում է Անահիտ Քոքոբելյանըոր LL.M. (Master of Laws) ծրագրով սովորել է Բըրքլիիհամալսարանում:

Երբ որևէ առիթով խնդրում են պատմել Ձեր մասին, առաջինը ինչի՞ց եք խոսում,-հարցնում եմ Անահիտին:

Ընտանիքից,-ասում է:

Ինձ մոտ ամեն ինչ սկսվում է ընտանիքից, բայց չի վերջանում դրանով:

Շատ հարազատ մարդիկ էլ  ընտանիքի նման են:

Անահիտ Քոքոբելյանն իրավաբան է: Կրթությունը Հայաստանում ստանալուց հետո շարունակել է Բըրքլիի համալսարանում: Արմատներով հայրական կողմը Իջևանից է, մայրականը՝ Մուշից և Կարսից, իսկ ինքը ծնվել է Իջևանի Աչաջուր գյուղում: Չորս հոգանոց ընտանիքն ավելի ուշ տեղափոխվել է Երևան, սակայն Անահիտի կապը ծննդավայրի հետ շարունակվում է այժմ էլ: Ավելին՝ իրեն իսկական իջևանցի է համարում, քանի որ նրանց նման համառ է, պայքարող, նպատակասլաց և ստեղծագործ: «Ես մտածում եմ, որ մարդը նման է այն բնությանը, որից սերվել էՄենք ինչքան շատ գետեր ունենք, հայն էլ է այդպեսՔիչ ենք, բայց ինչքան շատ աղմուկ ենք հանում»:

Առողջ և երջանիկ ընտանիքը կարևոր է Անահիտի համար, որին լրացնում է սիրելի մասնագիտություն ունենալը, իսկ մարդկային երջանկությունն ամբողջացնում է հայրենիքը, որը նա համարում է ընտանիքի մեծ տեսակը. «Երբ ԱՄՆում էի և ապրիլյան չորսօրյա պատերազմը եղավ, ինչքան էլ փորձում էի կենտրոնանալ դասերի վրա՝ չէր ստացվում: Այստեղից էլ հասկանում ես, որ հայրենիքն էլ այդ երջանկության սահմանման մեջ շատ մեծ տեղ ունի»:

«ՄՏԱԾՈՒՄ ԷԻՆՔ,ՈՐ ԻՐԱՎԱԲԱՆ ԿԴԱՌՆԱՄ…»

Անահիտը բարձ է գնահատում անհաատականությունը, ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունը: Այս ամենի կողքին սիրում է որոշումներ կայացնել ընտանիքի բոլոր անդամների հետ ունեցած քննարկումներից հետո: Մասնագիտության ընտրությունն էլ նման քննարկումերի արդյունք է եղել: Փոքր տարիքում սիրել է դատավորի դեր խաղալ. կերպարը ստացել է մայրիկի զգեստապահարանի և մուրճի օգնությամբ: Ավելի մեծ տարիքում, հիշում է, որ մարդիկ միշտ նրա կարծիքն են հարցրել որոշ հարցերի շուրջ, վստահ լինելով, որ կողմնապահություն չի անի: «Մտածում էինք, որ իրավաբան կդառնամ, բայց երբ եկավ լուրջ ընտրություն կատարելու պահը՝ դժվար էրԻմ պարագայում նաև տնտեսագիտության տարբերակը կարՀաճախում էի ասմունքի խմբակ, բեմը շատ մեծ դեր ուներ ինձ համար, դա էլ էր տարբերակ»:

Իրարից տարբեր այս մասնագիտությունների վերջնական ընտրությունն իրավաբնություն է լինում: Անահիտի ընտանիքի միակ անդամն է, որ մաթեմատիկայի ուղղությամբ չի շարունակել: Եղբայրը տնտեսագետ է, հայրը մաթեմատիկայի դասախոս, քաղաքական գործիչ, մայրը նույնպես դասախոսել է:

Անահիտը համարում է, որ տարբեր միջավայրեր մարդուն ինչ-որ բան են տալիս, ուստի նա հաճախ է փոխում այն: Սա եղել է նաև կրթության դեպքում: Սկզբում ընդունվում է Հայաստանի ֆրանսիական համալսարան, այնուհետ ուսումը շարունակում Երևանի պետական համալսարանում, որտեղ մասնագիտանում է միջազգային իրավունքի ոլորտում: «Սա լավ ընտրություն էր, որովհետև մենք միջազգային առևտրի իրավունքին վերաբերող մի քանի առարկաներ ունեինքԴրանք ինձ շատշատ էին հետաքրքրում ու հասակցա, որ ես սիրում եմ իրավունքի այն ճյուղը, որը վերաբերում է բիզնեսին:

Բըրքլիում հենց այդ տարբերակն էլ ընտրեցի»:

Բըրքլիի համալսարանում Անահիտը սովորել է LL.M. (Master of Laws) ծրագրով: ԱՄՆ-ի լավագույն համալսարաններից մեկում կրթությունը շարունակելը եղել է նախապես պլանավորված որոշում: ԱՄՆ-ի ընտրությունը պայմանավորված է եղել կրթության ոլորտում դրա առաջատար լինելով: Դիմելու փուլում որևէ համալսարանի նկատմամբ նախապատվություն չի ունեցել: Դիմել է և կապը պահել է մի քանի համալսարանների հետ միաժամանակ. «Միայն քո փաստաթղթերը չեն տեսնում, այլ քեզ՝ որպես անհատ էլ են ճանաչումԵրկրորդ՝  հասկանում են, որ դու իսկապես հետաքրքրված ես համալսարանով, երրորդ՝  դու ես նրանց ճանաչումԵս միշտ ասում եմ, որ ցանկացած համալսարան ունի իր դեմքը, բնավորությունը:

Դու պետք է գտնես այն համալսարանըորը քո բնավորությանը համապատասխան է»:

«ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ՀԵՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՑ…»

Անահիտը Հայաստանի ապագան կապում է երիտասարդների հետ, հատկապես նրանց, որոնք կրթությանը շատ մեծ տեղ են տալիս և վերցնում արտասահմանի փորձը: Հայաստանում, ըստ նրա, փոփոխությունները պետք է սկսել հենց կրթության ոլորտից: Փաստում է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի համալսարաները իրարից շատ տարբեր են: Կցանկանար մեզ մոտ լիներ այնտեղի կրթական համակարգը: Ընտրությունը հիմնավորում է օրինակներով:

Անահիտը Հայաստանի համալսարաններում առանձնացնում է ուսումնասիրվող նյութի խնդիրը: Ընդունում է, որ հայերեն գրականության բացակայությունը թարգմանության ծախսերով էլ է պայմանավորված, սակայն առաջնահերթ է մատուցվող նյութի ոչ ժամանակակից լինելը և հենց մատուցման մեթոդները. «Իրավունքը զարգանում է ամեն օրԱյն, ինչ սովորեցրել են երեկ, այսօր կարող է պետք չգալՀայաստանի համալսարանում մի տենդենց կա, մեզ տալիս են այնպիսի ինֆորմացիա, որը որպես իրավունքի պատմություն էլ ոչ մեկին չի հետաքրքրում»:

Ինչ վերաբերում է դասը մատուցելու մեթոդներին՝ Անահիտ պատմում է, որ Բըրքլիում ունեցել են լեկցիայի տեսքով առարկաներ և դասը հետաքրքիր է եղել՝ դասախոսների պատրաստած  նյութի շնորհիվ: Ունեցել են նաև ինտերակտիվ դասեր, որոնք իր համար այնքան էլ արդյունավետ չեն եղել: Ասում է, այդպիսի դասերը հաճախ վերածվում են ոչ պրոֆեսիոնալների խոսակցության, ինչը նրան այնքան էլ դուր չի գալիս: Սակայն Բըրքլիում հասկացել է, որ կարող է լինել գործնական-տեսական մեթոդը, երբ տեսությանը սովորեցնում են գործնականի աչքով նայել:

Համալսարանում նրանք ուսումնասիրել են նախադեպային իրավունք, որի ժամանակ դասախոսը սովորեցրել է, թե նույն օրենքը որ տարբերակով ներկայացնել՝ կախված նրանից պատասխանող կողմ ես ներկայացնում, թե՝ հայցվոր: «Այն, որ իրենց տված ինֆորմացիան նույն քո օրվա նյութն է, դա էլ է մոտիվացնումԴասախոսը կարող է մտներ ներս և ասեր, այսօր այսպիսի բան է եղել իմ հաճախորդի հետՍա պարտադիր է,

որ դուք իմանաք, որովհետև օրինակ 10-ից  6 հաճախորդի հետ դուք այս խնդիրն ունենալու եք»: Այս պրակտիկան Հայաստանի համար կիրառելի է համարում, քանի որ դասախոսելուց զատ, մասնագետները նաև աշխատում են և համակարգին ծանոթ են:

Անահիտը Բըրքլիում բացահայտել է արտասահմանյան մշակույթին բնորոշ մեկ այլ երևույթ՝ ծանոթի արվեստը (networking): Ի տարբերություն Հայաստանի՝ միջնորդը այս դեպքում չի հայտնվում բարեկամական կապերի միջոցով, այլ ուսանողի անձի, ձգտումների, լավ մասնագետ լինելու արդյունքում է դառնում նրա միջնորդը: Մարդկային այս ցանցը ստեղծվում է համալսարանի կողմից կազմակերպվող տարբեր ձևաչափեր ունեցող networking event-ների միջոցով:

Կրթության ոլորտը բարելավելու համար Անահիտը կարևորում է նաև գրադարանների խնդիրը: Ասում է, որ Հայաստանում ուսանողն օրվա ընթացքում շատ ավելի քիչ ժամանակ է հատկացնում կարդալուն: Ճիշտ հակառակն է Բըրքլիում. «Այս պահին Հայաստանի ուսանողները մտածում են ոնց ստանալ վերջնական քննություններըՍա գալիս է մթնոլորտի պակասիցԲըրքլիում ամեն ինչ արված էր, որ գրադարանը հնարավորնիս հարմար լինիՏարրական բաներ են, բայց աթոռը՝ բարձրությունից սկսածմինչև մեջքի հարամարությունը,

այնպես է արած, որ ինչքան էլ երկար նստես, մեջքդ  չցավիԼուսվորությունը, օդափոխությունը քո ուզածով կարողանաս կարգավորել»:

Բըրքլին Անահիտն իր կյանքի ամենալուսավոր կետերից մեկը և ամենաճիշտ որոշումն է համարում: Այն մասնագիտության կողմնորոշման հարցում վստահություն է ներշնչել, իսկ մենակ ապրելը՝ ավելի ինքնուրույն ու դետալներին ուշադրություն դարձնող է դարձրել:

Անահիտն իր երկու մագիստրոսական կրթությունները ստացել է հաջորդաբար՝ քիչ պրակտիկ փորձ ունենալով: Ասում է, հատկապես Բըրքլիում շատ են եղել փորձ ունեցող և ոլորտում աշխատող ուսանողները. «Նկատել եմ, նրանք, ովքեր պրակտիկա ունեն ավելի ճիշտ են կողմնորոշվում, որպես պրոֆեսիոնալ են մտնում համալսարան և հաճախ, իրենց հարաբերություններն էլ դասախոսների հետ արդեն որպես կոլեգաների էԻմ տարբերակի առավելությունն այն է, որ մտնում ես համակարգ արդեն մասնագիտացված և կրթության հատվածը արած»:

Մասնագիտությունը շատ մեծ հետք է թողնում մարդու վրա, վերջնականապես ձևավորում նրա բնույթը: Անահիտը համոզված է, որ չնայած մասնագիտությունը բնավորության հետ միահյուսված միշտ մարդու հետ է, բայց մարդու և իր մասնագիության միջև գալիս է հրաժեշտ տալու պահը: Սխալ է համարում դրան կառչած մնալը, ավելին, կարծում է, որ այդ բաժանումը լինում է այն դեպքում, երբ մարդը գիտակցում է, որ այն էներգիան, որը պետք էր տալ՝ տվել է և ստացել է իր գործից և այդ ժամանակ է, որ առաջ է գալիս հոբբին:

«ԴՈՒ ՄԻ ՏՈՒՆ ՈՒՆԵՍ ՈՒ ԴԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է…»

Անդրադառնալով իր ոլորտում Հայաստանում առկա խնդիրներին՝ ասում է, որ կան օրենքի բացերը, բայց դրանք հնարավոր է շտկել: Ավելի արմատական խնդիրներից է կոռուպցիան: «Սա միայն Հայաստանում չէ խնդիր, մեծ խնդիր է, որ քայքայում է ամբողջ սիստեմը՝ սկսում է իրավական, դատաիրավական  համակարգից և անցնում է մնացած բոլոր բնագավառներին»: Կարծում է, որ փոփխությունները լինելու են պրոֆեսիոնալ մասնագետների միջոցով, որոնք գիտակցում են, որ կոռուպցիայից զատ կարող են ուրիշ ձևով գումար աշխատել, քանի որ կայացած և էթիկայի կանոններին խիստ հետևող մասնագետին ավելի դժվար է ճնշելը:

Անահիտը դեռ չի աշխատում, բայց ցանկանում է բիզնես իրավունքի ճյուղում լինել: Նպատակ ունի նաև դասախոսելով զբաղվելու: Դեռևս Հայաստանում կամ ԱՄՆ-ում ապրելու վերջնական որոշում չունի: Հստակ գիտի, որ ցանկացած պարագայում երկու երկրների հետ կապը պետք է անընդհատ պահի:

Կարծում եմ, որ հիմա աշխարհը գլոբալիզացիայի վերին կետում է գտնվում ու ես ինձ էլ համարում եմ նման անձԻնչքան էլ պրակտիկ, հեշտ հարմարվող մարդ լինես, դու մի տուն ունես ու դա Հայաստանն էԵթե ուզում ես, որ քո որդին էլ տուն ունենա ապագայում, դու ունես գերխնդիր՝ Հայաստանին ինչոր չափով օգնելուՉի կարելի ասել, դե միայն ես ինչ կարող եմ անելԱմեն անհատ կարող է ինչոր բան անել ու ցանկացած մեծ ծրագիր սկսվում է փոքր բանիցՉէի ուզի, որ իմ կրթությունը մնար միայն ինձՄենք չենք ապրում այնպիսի երկրում, որը բնակչության, տարածքի խնդիր չունիՄարդիկ քննադատությամբ են վերաբերվում արտագաղթինբայց ես դա համարում եմ անհատի որոշումՄիևնույն ժամանակ, կարծում եմ, անկախ նրանից, թե որ երկրում ես ապրում, դու ունես որոշակի պարտավորություններ քո երկրի նկատմամբ:

Աղբյուրը՝ Hayeli.am

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes