ԱԺ-ն նոյեմբերի 18-ին արտահերթ նիստ է հրավիրել
PoliticsԱզգային ժողովը նոյեմբերի 18-ին արտահերթ նիստ է հրավիրել: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստի ընթացքում ընթերցեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշումը: «Նոյեմբերի 18-ին Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի»,- հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը հայտնեց, որ պատգամավորները շարունակելու են քննարկել ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագիծը: Շարմազանովը խմբակցությունների ղեկավարներին խնդրեց ապահովել պատգամավորների ներկայությունը: