Թուրքիայի քեմալական կուսակցությունը երկրում հանրահավաքների շարք է սկսելու
International newsԹուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը հանրահավաքների շարք կսկսի` ի նշան երկրում նախագահական համակարգի հաստատման դեմ բողոքի: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է կուսակցության փոխնախագահ Հալուք Քոչը:
Հանրահավաքները կանցկացվեն «Թուրքիան չենք բաժանելու» խորագրի ներքո: Հանրահավաքներից առաջինը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Ադանայում: