Վարչապետը քննարկման ժամանակ պետք է ներկա լիներ, այլ ոչ թե գտնվեր այլ վայրում. Նիկոլ Փաշինյան
PoliticsԱյսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում էր կառավարության` 2017թ. բյուջեի նախագիծը, որի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց հիմնական զեկուցող, ֆինանսների նախարար Վարդան Արամյանից, թե ինչո՞վ է տարբերվում այս կառավարության գործունեությունը նախորդ կառավարությունների գործունեությունից:
Նա նաեւ հարց ուղղեց Հյուսիս-հարավ ավտոճանապարհի մասին, որը թեև պաշտոնապես բացվել է, սակայն այնքան անորակ է կառուցվել, որ որոշ տեղերում քանդվել է, եւ բետոնե բլոկներն էլ այնքան վատ տեղեում են տեղադրել, որ վարորդները չեն նկատում, հարվածում են դրանց ու մահանում: Պատգամավորը նաեւ տարակուսեց, թե ինչու վարչապետը ներկա չէ բյուջեի քննարկմանը:
«Նախարարը պատասխանեց, որ վարչապետն այսօր չի ներկայացել, որովհետեւ գործուղման է մեկնել: Ցավում եմ ավտոպատահարների համար, սակայն այդ վթարները ճանապարհի կարեւորության հետ ընդհանուր բան չունեն»,- ասաց նա:
Ն. Փաշինյանն էլ հակադարձեց` ասելով, որ վարչապետը կառավարության հերթական նիստի օրը, մանավանդ բյուջեի քննարկման ժամանակ պետք է ներկա լիներ, այլ ոչ թե գտնվեր այլ վայրում։