Լուկաշենկո․ մենք պետք է վախենանք Ռուսաստանի նման հրեշից
International newsԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեկնաբանելով Ռուսաստանի հետ հարաբերությունները, նշել է հետխորհրդային տարածքում երկրների ընդհանրությունը, հայտնում է Tut.by–ը։
«Երբ դժվար է, սկսում ենք պաշտպանվել, ելքը ոչ թե միասին ենք փնտրոււմ, այլ մեկուսանում մեր ազգային շրջանակներում»,- նկատել է նախագահը։
Լուկաշենկոն օրինակ է բերել՝ Բեռալուսում ակտիվ զարգանում է հայրենական դեղամիջոցների արտադրությունը, որոնք ծրագրում էին Ռուսաստանում վաճառել։ Բայց այնտեղ մուտք գործելը, պարզվեց, դժվար է ու դրա համար պահանջվեց երկու երկրների անձնական միիջամտությունը։
«Ժամանակ առ ժամանակ մեզ մոտ կոնֆլիկտներ են առաջանում մեր սահմաններին ՝ այս կամ այն բելառուսական ապրանքների մատակարարումների հարցով։ Մենք հասկանում ենք, թե ով է կանգնած դրա հետեւում։ Եվ սկսվում է վարկաբեկումներ, իբրեւ մենք էմբարգո ենք մտցնում, իսկ նրանք մեզ ծովախեցգետին են բերում։ Բայց մենք ԽՍՀՄ ժամանակներից սկսած ենք ձեզ ծովախեցգետին ու ծովատառեխ մակատարարում։ Մեր ձեռնարկությունները ամբողջ աշխարհում ձուկ են որսում ու գնում, մենք վերամշակում ու մատակարարում ենք այն ռուսական շուկա», -ասել է նա։
Նրա կարծիքով Ռուսաստանը չպետք է վախենա, որ Բելառուսը կգրավի ռուսական շուկան, հակառակը՝ Բելառո՛ւսը պետք է վախենա, որ իրեն կուլ կտա Ռուսաստանի նման հրեշը։