Ռադայում առաջարկել են ստուգել Ուկրաինայի ղեկավարության հոգեկան առողջությունը
International newsՈւկրաինայի խորհրդարանի պատգամավորները առաջարկում են ամեն տարի ստուգել նախագահի, վարչապետի, կառավարության անդամների ու պատգամավորների հոգեկան առողջությունը, նաեւ համոզվել, որ նրանք ոգելից խմիչքի կամ թմրադեղերի կախում չունեն։
Համապատասխան օրինագիծը գրանցվել է Գերագույն ռադայի պաշտոնական կայքում։
Փաստաթուղթը ենթադրում է,որ չինովնիկների հոգեկան առողջության ստուգումներով պետք է զբաղվի Առողջապահության նախարարությունը։ Ստուգումների արդյունքներով ամեն տարի տրամադրվելու է բժշկական տեղեկանք ՝ նրանց առողջական վիճակի մասին։ Ստուգումները վերաբերելու են ոչ միայն երկրի բարձրագույն ղեկավարությանը, այլեւ ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներին, գլխավոր դատախազին, Ուկրաինայի անվտանգության ծառայության ու Ազգային բանկի ղեկավարներին, դատավորներին, զինված ուժերի պաշտոնյաներին,ոստիկաններին ու ԿԸՀ անդամներին։