Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում հոկտեմբերի 11-ին Երևանում կանցկացնի երկրորդ տուրի հանդիպումը Սերբիայի ընտրանու հետ: Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը հետևյալն է.
Ռոման Բերեզովսկի, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Լեւոն Հայրապետյան, Կամո Հովհաննիսյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան, Մարկոս Պիզելի, Էդգար Մանուչարյան, Արթուր Սարկիսով:
Նշենք, որ Հայաստան-Սերբիա հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 20:00-ին: