Իլհամ Ալիեւը չի բացառել, որ իր երեխաները կզբաղվեն քաղաքականությամբ
International newsԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի բացառել, որ իր երեխաները կմտնեն քաղաքականություն։
Իլհամ Ալիեւը առաջատար լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ շվեդական «ՏՏ» գործակալության գլխավոր տնօրենից հարց է ստացել իր երեխաների ապագա մասնագիտական գործունեության մասին։
Էրիքսոնի հարցին, թե Ալիեւի կարծիքով իր երեխաները կզբաղվեն քաղաքականությամբ, թե ոչ Ադրբեջանի նախագահը պատասխանել է, որ դա կախված է նրանց ցանկություններից եւ պլաններից։
«Կարծում եմ, որ նրանք դեռեւս գոհ են իրենց գործունեությունից։ Նրանք շատ ակտիվ են մշակութային եւ սոցիալական հարցերում։ Ի դեպ, նրանցից երկուսը կապված են մեդիա ոլորտի հետ։ Իմ ավագ դուստրը տարիներ շարունակ «Բաքու» ամսագրի գլխավոր խմբագիրն է, որն Ադրբեջանը ներկայացնում է միջազգային լսարանին։ Ամսագիրը հրապարակվում է 2 լեզվով՝ անգլերեն եւ ռուսերեն։ Դուք այդ ամսագիրը կարող եք տեսնել համացանցում։
Իմ երկրորդը դուստրը նույնպես զբաղվում է լրագրության հետ կապված հարցերով։ Նա լրագրողական կրթություն է ստացել։ Աշխատում է Ադրբեջանի մասին փաստագրական ֆիլմի վրա, որը ներկայացնում է մեր երկիրը՝ որպես պատմությամբ հարուստ ժամանակակից պետություն։
Իմ որդին ուսանող է։ Նրա ապագա ընտրությունը կախված է հենց նրանից։ Նա Բաքվի համալսարանում տնտեսագիտական կրթություն է ստանում։ Այնպես որ դա նրա որոշումը կլինի։ Ադրբեջանը երկիր է, որը բոլորի համար տարբեր հնարավորություններ է ստեղծում։ Եթե նրանք ուզենան իրենց ապագան կապել քաղաքականության հետ, դա կլինի նրանց որոշումը»,– ասել է Ալիեւը։