Հալեպում ավելի քան 1000 մարդ է զոհվել
International newsՍիրիայի Հալեպ քաղաքում կարճատև հրադադարից հետո երկու ամիս առաջ վերսկսված ավիահարվածների և ռմբակոծման հետևանքով ավելի քան 1000 մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է CNN-ը` մեջբերելով Մարդու իրավունքների սիրական դիտորդական կենտրոնի տվյալները, զոհերը հիմնականում գրանցվել են ապստամբների վերահսկողության տակ գտնվող արևելյան թաղամասերում, ինչպես նաև կառավարության վերահսկողության տակ գտնվող արևմտյան շրջաններում:
Դիտորդական կենտրոնը 1086 մարդկանց մահը գրանցել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարի խախտման օրվանից` սեպտեմբերի 19-ից ի վեր: Զոհվածների թվում 231-ը երեխաներ են եղել, 98-ը` կանայք:
Ամենից շատ զոհեր (558 մարդ) գրանցվել են Հալեպի արևելյան թաղամասերում, որոնք ենթարկվում են ռուսական և Սիրիայի կառավարական ռեժիմի գնդակոծություններին:
Հալեպի արվարձաններում ավիահարվածների հետևանքով զոհվել է 300 մարդ, այդ թվում` 70 երեխա և 34 կին: