Հնդկաստանի սուզանավը հայտնաբերվել է
International newsՊակիստանի ռազմածովային ուժերը հնդկական սուզանավ են հայտնաբերել երկրի տարածքային ջրերի մոտ և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել, որպեսզի կանխեն հնդկական սուզանավի կողմից սահմանների խախտումը։
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանի սուզանավը Պակիստանի ծովափից հարավ ընկած ջրատարածությունում հայտնաբերվել է նոյեմբերի 14-ին։ Չնայած հնդկական սուզանավը ձգտել է աննկատ մնալ, սակայն Պակիստանի զինված ուժերը հայտնաբերել են այն և ստիպել են, որ նա հեռանա երկրի տարածքային ջրերից։