Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գյումրիում հնչեցին մանսուրյանական մեղեդիները

Culture

Գյումրու «Սև բերդ» ամրոցում   հնչեցին մանսուրյանական մեղեդիներ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Բարեկամ» մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Պրոֆ» պրոդաքշնի նախաձեռնությամբ նոյեմբերի 18-ին Գյումրու «Սև բերդ» ամրոցում անցկացվեց  ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, մաեստրո Տ իգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն: Երեկոյի ընթացքում հնչեցին  հեղինակի «Ռեքվիեմ», «Տարվա եղանակներ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները:

Երեկոյին մասնակցեցին  Հայաստանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան, Հայաստանի պետական կամերային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան, Երևանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյան, Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան: Մենակատարներ` երեկոյի հատուկ հյուր, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյան (սոպրանո), Հենրիետտա Հարությունովա (սոպրանո), Հովհաննես Գրիգորյան (բարիտոն),Յանա Դարյան (ալտ), Արթուր Ավանեսով (դաշնամուր):

Ստեղծագործական երեկոյի իրականացմանն աջակցել էին նաև Շիրակի մարզպետարանը և Գյումրու քաղաքապետարանը:

Երեկոն մեկընդմեջ համեմվում էր սիրված կոմպոզիտորի հիշողություններով, իսկ Տիգրան Մանսուրյանին Շիրակ աշխարհի հետ շատ  բարի ու ջերմ հիշողություններ են կապում՝ Բեյրութից ընտանիքը ներգաղթում է Հայաստան՝ Շիրակ: Հայաստանում առաջին տարիներն ապրում է Պեմզաշեն գյուղում, ապա 1947-ին տեղափոխվում Արթիկ, որտեղ,ինչպես ինքն է ասում, սովորեց հայ գիրն ու առաջին անգամ Արթիկի կուլտուրայի տանը ծանոթացավ երաժշտական   գործիքի հետ: «Արթիկն իմ համար շատ սիրելի է: Երաժշտական գործիքի հետ իմ առաջին ծանոթությունը նույնպես եղել է Շիրակում: Իմ՝ ժողովրդական երգի հանդեպ սերը նաև Հառիճավանքից է, երբ կիրակի օրերին գնում էի կանաչ-կարմիր կիրակիներին մասնակցելու: Հրաշք էր: Այստեղ եմ առաջին անգամ 1954 թվականին հանդիպել Արամ Խաչատրյանին՝ դա մի անմոռանալի երաժշտական տոն էր: Ինձ համար Գյումրին իմ հոգու ամենամեծ հարստությունն է: Գյումրին ինձ այնքան ջերմություն ու քաջալերանք է տվել»,-իր խոսքում նշեց Տիգրան Մանսուրյանը:

Արթիկով Տիգրան Մանսուրյանի կապը Շիրակ աշխարհի հետ չավարտվեց՝ առաջին երաժշտական կրթությունը կոմպոզիտորը ստացել է Գյումրում: Այս քաղաքի հետ ևս հիշողությունները բարի ու երանելի են:

Մեր ժամանակների մեծանուն կոմպոզիտորի  մեծությունը  ոչ միայն նրա՝ տարածում գտած եզակի գործերի, ֆիլմերի համար գրված ստեղծագործությունների վեհության մեջ է, այլ նաև այն բանի, որ Մանսուրյանը միշտ մնաց այնպիսին, ինչպիսին կա, երբեք չփոխեց իր «շապիկը», մնաց գեղջկական ու կոմիտասյան« ժողովրդական ու ազգային ստեղծագործությունների պրիզմայի մեջ՝  նշում են լեգենդի ընկերները: Ֆիլմերում հնչած մանսուրյանական երաժշտությունը մեկ այլ աշխարհ է՝ Փարաջանով-Մանսուրյան, Ա.Մկրտչյան-Մանսուրյան, Հ.Մալյան-Մանսուրյան՝ արդյունքում անմոռանալի ոÖ ‚ երբեք չծերացող գործեր« որոնք ասես յուրաքանչյուրի հոգուց է բխում:

«Խորապես հուզված ու հիացած եմ: Արվեստ սիրող քաղաքի ընտրանին էր այսօր  այստեղ: Իմ համար տոն էր: Սա մեծ հարստություն է: Կփորձեմ այս օրն իմ հետ միշտ ունենալ:Գյումրին իր բառ ու բանով, արվեստ սիրելու իր նվիրվածությամբ մշտապես սահման չճանաչող մի երևույթ է: Այստեղ իսկապես հարգանք կա արվեստի ու արվեստի մարդու նկատմամբ ու միշտ թև է տալիս արվեստագետին»,-«Արմենպրես»-ին իր տպավորությունները ներկայացրեց Տիգրան Մանսուրյանը:

Երեկոյի ավարտին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը լեգենդար Մանսուրյանին նվիրեց Գյումրին խորհրդանշող «Կլկլանը»՝ Գյումրու մի կտորը միշտ իր հետ ունենալու համար:

Երեկոն ավարտվեց ֆիլմերում հնչած մանսուրյանական անմոռանալի  երաժշտությամբ՝ անձամբ մաեստրոյի կատարմամբ: Ինչպես մաեստրոն, այնպես էլ  գյումրեցին երկար կհիշի այս մշակութային տոնը:

Արմենուհի Մխոյան

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025