«Ժառանգություն»-ը քաղխորհրդի հատուկ նիստում քննարկել է Հայաստանում և նրա շուրջ ծավալվող քաղաքական իրավիճակը
Politics«Ժառանգություն» կուսակցությունը քաղաքական խորհրդի հատուկ նիստ է գումարել: Ինչպես տեղեկանում ենք «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից, նիստին մասնակցել են շուրջ հիսուն պատվիրակներ Հայաստանի տարբեր մարզերից, այդ թվում՝ ներկայացուցիչներ կուսակցության կանանց խորհրդից և երիտասարդական թևից:
Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահությամբ խորհուրդը ընդլայնված կազմով քննարկել է հանրապետությունում և նրա շուրջ տիրող քաղաքական իրավիճակը՝ ուշադրության կիզակետում պահելով հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների շեմին ծավալվող զարգացումներն ու հնարավոր տարբերակները: