Yerevan, 16.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հրանտ Մելիք-Շահնազարյանի համոզմամբ` Ադրբեջանի ցանկությունը և հնարավորությունը չեն համապատասխանում միմյանց

Politics

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով Ադրբեջանի նախաձեռնած զորավարժությունները բավականին մտահոգիչ են։ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը խորը «թայմ աութ»-ի վիճակում է։

Բանակցային գործընթացի բացակայությունը ինքնին նույնպես մտահոգիչ հանգամանք է։ Ակնհայտ երևում է, որ ադրբեջանական կողմը՝ Ալիևի վարչակազմը, ամեն ինչ անում է, որ այս փուլում խուսափի քաղաքական գործընթացնե րից։

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դադարի, Ադրբեջանի նախաձեռնած սահմանամերձ զորավարժությունների և ապագա հնարավոր զարգացումների մասին նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում խոսեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: 

Նրա դիտարկմամբ` Ալիևի վարչակազմը մինչ օրս հստակ պատասխան չի տվել Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկներին՝ կազմակերպել նախագահների նոր հանդիպում։ Անգամ դժվար է ասել, կկարողանան արդյոք կազմակերպել արտաքին գործերի նախարարների հանդիպումը Համբուրգում ԵԱՀԿ ԱԳ նախարարական հավաքի շրջանակներում։ Այն, ըստ էության, կայանալու դեպքում նախապատրաստող փուլ կլինի նախագահական գագաթնաժողովի համար։ 

Մինչ այդ հանդիպումը, ադրբեջանական կողմը ամեն ինչ անում է ցույց տալու, որ քաղաքական հարթակներում ձեռք բերված պայմանավորվածություններն իրե նց համար որևէ արժեք չունեն։

Ադրբեջանի խուսափողականությունը պայմանավորված է մի քանի գործոնով: Քաղաքագետի կարծիքով` դրանցից մեկը Ադրբեջանի կողմից վերջերս անցկացրած զորավարժություններն էին, որոնց մասին ոչ պատշաճ կերպով տեղեկացվեց։ «Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելու դեպքում հակառակ կողմին պետք է տեղեկացնել այդ մասին։ Ադրբեջանը դա չարեց»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։ 

Քաղաքագետը նաև մեջբերեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը, որտեղ հստակ նշվում էր, որ ռազմական ճ անապարհով Ադրբեջանը չի կարող որևէ արդյունքի հասնել։ Իսկ փորձի պարագայում նրանք կկորցնեն նոր քաղաքներ ու շրջաններ։ «Այստեղից երևում է, որ հայկական կողմն էլ իր հերթին որոշել է ավելի խիստ արձագանքել Ադրբեջանից հնչող ցանկացած սպառնալիքի»,- նշեց նա։ 

Քաղաքապետի խոսքով` Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններով, զենքերի մասին լուրերով կամ զորավարժություններով փորձում է իր հասարակության մարտական ոգին բարձրացնել։ Ըստ էության` այդ ամենը չի հաջողվում, բայց լուրջ վնասում է բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությանը։ 

Ինչը կարող է հանդիսանալ զսպող գործոն Ադրբեջանի համար՝ «Իսկանդե՞րը», թե՞ դիվանագիտությունը» հարցին Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց, որ մեկը մյուսով փոխարինելը սխալ է։

Նրա պնդմամբ` «Իսկանդերն» ընդամենը շատ մեծ համալիրի գործիքներից մեկն է։

«Իսկանդերը զսպող մեխանիզմ է, բայց չէի ասի, թե կարևորագույն։ Ըստ էության Ադրբեջանի համար հայ զինվորի մարտական պատրաստվածությունը ավելի մեծ նշանակություն ունի և ավելի լավ կարող է զսպել նրան»,- հավելեց նա։  

Քաղաքագետի դիտարկմամբ` ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի դ իվանագիտությունը ինչ-որ չափով սկսեց տեղից շարժվել. «Լուծվեցին որոշակի խնդիրներ, որոնք մինչև քառօրյան այդքան էլ տեսանելի չէին։ Այժմ այդ գործոնը նույնպես աշխատում է և իր դրական արդյունքներն ունի»:  

Ալիևը, որպես զինվորական ծառայություն չանցած անձ, չի պատկերացնում, թե ինչ է նշանակում ռազմական հաղթանակ և ընդհանրապես ռազմական գործողությունների արդյունավետություն։ «Ադրբեջանը իրապես պատաստվում է պատերազմի, քանի որ ապրիլին ձախողելով բավական լուրջ գործոններ են կորցրել` բանակցային սեղանին օգտագործելու համար։ Ըստ էության նա համակարգ է կորցրել։

Ստացվում է մի իրավիճակ, երբ կա ցանկություն` պատերազմի միջոցով հասնել հաջողության, բայց ցանկությունը և հնարավորությունը տարբեր են և Ադրբեջանի դեպքում չեն համապատասխանում իրար»,- եզրափակեց քաղաքագետը։ 

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia