Թուրքիայում ֆինանսների նախարարության աշխատակիցներ են ձերբակալվել
International newsԱնկարայի անվտանգության վարչությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում գործողություն է իրականացրել Թուրքիայի ֆինանսների նախարարությունում:
Աս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործողությունը:
Գործողության հետևանքով ձերբակալվել է ֆինանսների նախարարության 36 աշխատակից:
Թուրքիայի իշխանությունները չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Այս կապակցությամբ, երկրի պետական և մասնավոր ոլորտները սկսել են մաքրել գյուլենականներից:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը: