Իրանը երկրից շուրջ 11 տոննա ծանր ջուր դուրս կբերի. ԶԼՄ-ներ
International newsԻրանում ծանր ջրի սահմանի աննշան գերազանցման մասին ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) զեկույցից հետո երկրից մոտ 11 տոննա ծանր ջուր դուրս կբերվի մի քանի օրից:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, նոյեմբերի սկզբին հրապարակվել է ՄԱԳԱՏԷ-ի եռամսյա զեկույցը, որի տվյալներով` Իրանում ծանր ջրի պաշարները հասել են 130.1 տոննայի, որն աննշան չափով գերազանցում է թույլատրելի սահմանը, որը հաստատվել է իրանական միջուկային ծարգրի շուրջ կնքված համաձայնագրով:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարել է, որ Իրանի իշխանությունները պետք է այսուհետ խուսափեն ծանր ջրի քանակի ավելացումից:
Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը կնքվել է 2015-ի հուլիսի 14-ին Վիեննայում: