Պաշտոնակալությունից հետո Թրամփի ձեռքից կվերցնեն սմարթֆոնը
International newsԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած միլիարդատեր Դոնալդ Թրամփը պաշտոնակալման արարողությունից հետո չի կարող օգտվել իր սմարթֆոնից, այս մասին հաղորդում է Life-ըէ վկայակոչելով New York Times-ը։
Պարբերականի փոխանցմամբ, Թրամփը, ով հայտնի է որպես համացանցի եւ սոցիալական ցանցերի ակտիվ օգտատեր, արդեն անհանգստություն է հայտնել, թե արդյոք կկարողանա՞ շփվել իր հին ընկերների հետ, թե ոչ։
Ներկայումս հանրապետական գործիչը ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցների հետ քննարկում է, թե թույլ կտա՞ն իրեն հանգստյան օրերն անցկացնել Նյու Յորքում գտնվող Trump Tower երկնաքերում, իսկ արձակուրդները՝ իրեն պատկանող հանգստավայրերում։
Բացի այդ, Թրամփն ուզում է բարձրաստիճան հյուրերին ընդունել ոչ թե ավանդական վայրում՝ Բլեր Հաուսում, այլ Վաշինգոնում իր The Trump International Hotel հյուրանոցում։