ՀԴԲ-ում մտահոգված են Երախտագիտության օրը ահաբեկչության հնարավորությամբ
International newsՀԴԲ ներկայացուցիչները իրավապահ մարմիններին նախազգուշացրել են Երախտագիտության օրը, նաեւ Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ հնարավոր ահաբեկչությունների մասին, հայտնում է CBS News–ը։
ՀԴԲ-ն նախազգուշացրել է Երախտագիտության օրվա ու Դոնալդ Թրամփի երդմնակալության կապակցությամբ կազմակերպվող հատուկ միջոցառումների ժամանակ ամերիկյան ծագումով ահաբեկիչների կողմից հնարավոր հարձակումների մասին։
Հայտնում են, որ հիմնականում անվտանգության միջոցառումները խստացվելու են Վաշինգթոնում ու հյուսիսային Վիրգինիայում։
Ահաբեկչությունների մասին նախազգուշացումներ էին հրապարակվել «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման Inspire օնլայն անգլերեն ամսագրում։
Ամսագրի համարներից մեկում Երախտագիտության օրը կոչել են «իդեալական նշանակետ» ահաբեկչության համար։