Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ Լյուքսեմբուրգի «Դուդելանժի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, ով առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական, կիսվել է իր տպավորություններով:
Ազգությամբ հայ հարձակվողը Facebook-ի իր էջում գրել է. «Այսօր հնարավորություն ունեմ խաղալու Սերբիայի հավաքականի հետ: Միանգամից հարմարվել եմ Հայաստանի հավաքականին: Ընդամենը երեք օր է, ինչ այստեղ եմ, բայց հիանալիմթնոլորտ է, ինչպես ընտանիքում»: