Մելանյա Թրամփի կենսագրության մեջ ուղղել են կրթությանը վերաբերյալ կետը
International newsԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյա Թրամփի պաշտոնական կեսագրությունում ուղղել ե նրա կրթությանը վերաբերող կետը, հայտնել է The Huffington Post պարբերականը։
Պարբերականի տեղեկություններով, ապագա առաջին տիկնոջ կենսագրության վրա առաջին անգամ ուշադրություն են դարձրել սլովենացի երկու հրապարակախոսներ Բոժան Պոզարը ու Իգոր Օմերզան։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հուլիսին Մելանյա Թրամփը ելույթ է ունեցել հանրապետական կուսակցության համագումարում։ Հաջորդ օրը, Պոզարն ու Օմերզան հայտնել են, որ այն տեղեկությունը, որ Մելանյա Թրամփը «Դիզայն ու ճարտարապետություն» մասնագիտացումով բարձրագույն կրթություն ունի, իրականությանը չի համապատասխանում, քանի որ նա կիսատ էր թողել ուսումը՝ սովորելով ընդամենը մեկ տարի։
Դրանից հետո ԱՄՆ ապագա առաջին տիկնոջ կենսագրությունը անհետացել էր նրա պորտալից ու հայտնվել Դոնալդ Թրամփի կայքում։ Հիմա այնտեղ ասվում է, որ տիկին Թրամփը, որը ծագումով Սլովենիայից է, մանեկենուհու իր կարիերան սկսել է 16 տարեկանից ու պայմանագիր ստորագրել միլանյան մոդելային գործակալության հետ։ Նաեւ նշվում է, որ Մելանյան կարող էր կրթություն ստանալ Լյուբլյանսկի համալսարանում, բայց դադարեցրել է ուսումը հանուն մոդելային կարիերայի։