Պուտինը և Օբաման կարճատև զրույց են ունեցել
International newsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարճատև զրույց են ունեցել Լիմայում անցկացվող Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Աշխատանքային նիստի սկզբում ողջունել են միմյանց և շատ կարճ զրուցել»,-ասել է Պեսկովը լրագրողներին։
Այլ մանրամասներ հայտնի չեն։
Լիմայի գագաթնաժողովը դարձել է վերջին խոշոր միջազգային միջոցառումը, որին Օբաման մասնակցում է որպես ԱՄՆ նախագահ։ Նոյեմբերի 8-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թիամփը լիազորությունները կստանձնի 2017 թվականի հունվարի 20-ին։