ԱՊԵԿ-ի գագաթնաժողովի մասնակիցները լուսանկարվել են պերուական ուղտայծի բրդից թիկնոցներով
International newsԱսիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի մասնակից երկրների առաջնորդներն ավանդույթի համաձայն պաշտոնական լուսանկարման արարողության են ներկայացել ազգային կոլորիտային կոստյումներով։ Այս անգամ միջոցառման կազմակերպիչները լիովին չեն վերահանդերձել գագաթնաժողովի մասնակիցներին, այլ միայն առաջարկել են նրանց պերուական ուղտայծի բրդից թիկնոցներ։
Լուսանկարվելու արարողությունը տեղի է ունեցել գագաթնաժողովի երկու աշխատանքային նիստերի միջև ընկած ընդմիջման ժամանակ՝ հայտնում է TASS գործակալությունը։