Օբաման մեկնաբանել է Պուտինի հետ կայացած զրույցը
International newsԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հաղորդել Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտինի հետ կայացած զրույցի ընթացքում նրան առաջարկել Է Ուկրաինայի շուրջը մինսկյան համաձայնությունների իրագործման հարցում առաջընացի հասնել մինչեւ 2017 թվականի հունվարն իր լիազորությունների ավարտը: Այս մասին նա հայտարարել Է Պերուում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, որի հեռարձակում ը կատարվել Է Սպիտակ տան You-Tube-ալիքում, տեղեկացնում Է Արմենպրեսը:
ԱՄՆ-ի նախագահը նաեւ հայտնել Է, որ ռուսաստանցի պաշտոնակցի հետ զրույցի ընթացքում մտահոգություն Է հայտնել Հալեպին ավիահարվածներ հասցնելու առնչությամբ եւ կոչ Է արել հասնելու հումանիտար զինադադարի՝ հետագայում անցնելով Սիրիայի հիմնախնդրի քաղաքական կարգավորան:
Ավելի վաղ Պուտինը, մեկնաբանելով ամերիկացի պաշտոնակցի հետ կայացած հանդիպումը, հաղորդել Է, որ նրան շնորհակալություն Է հայտնել համատեղ աշխատանքի տարիների համար, ինչպես նաեւ նրան հրավիրել Է «ցանկացած ժամանակ» այցելել «Ռուսաստան»:
Նոյեմբերի 20-ին Պուտինը եւ Օբաման զրուցել են ԱԽՏՀ-ի գագաթնաժողովի աշխատանքային նիստի սկզբում, գագաթնաժողով, որը տեղի Է ունենում Պերուի մայրաքաղաք Լիմայում: Նրանց զրույցը, որը հայտնվել Է խցիկների օբյեկտիվներում, տեւել Է չորս րոպե: Վերջում նրանք սեղմել են միմյանց ձեռքը եւ սեղանի շուրջն զբաղեցրել իերնց տեղերը: