Վերջին երկու տարիներին Ադրբեջանի տնտեսությունը կորցրել է 9,4 մլրդ դոլար
International newsՎերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանի տնտեսությունը կորցրել է 9,4 մլրդ դոլարի կամ 5,5 տոկոսի ներդրումներ:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Կորստի 3,9 մլրդ դոլարը բաժին է ընկնում 2015-ին, իսկ 5,5 մլրդ դոլարը 2016 թվականին:
Ադրբեջանցի փորձագետ Նեմաթ Ալիեւի խոսքերով՝ այս անկումային տենդենցը կշարունակվի:
Հիմնական հարվածը եղել է ոչ նավթային հատվածին, այս հատվածում գրանցել է 7,7 մլրդ դոլարի կամ 72 տոկոսի կորուստ:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Ադրբեջանի տեղական ներդրողների կողմից կատարվող ներդրումները 8,8 մլրդ դոլարով` 74 տոկոս, իսկ արտասահմանյան ներդրումները 20 տոկոսով կրճատվել են:
2016 թվականի հունվար-հոկտեմբերին Ադրբեջանի ՀՆԱ-ն մեկ բնակչի հաշվարկով կազմել է 5 հազար 111,6 մանաթ:
2016 թվականի հունվար-հոկտեմբերին Ադրբեջանի տնտեսական եւ սոցիալական ոլորտներում կատարված ներդրումները կազմել են 11 889,2 մլն մանաթ:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ:
Ադրբեջանը ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով այլեւս շահավետ եւ գրավիչ միջավայր չի հանդիսանում արտասահմանյան ընկերությունների գործունեության եւ ներդրումների համար:
Ներդրումները զգալիորեն նվազել են նաեւ նավթային հատվածում: