Yerevan, 03.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ բնապահպանության նախարարությունը, Ոստիկանությունը և Գեղարքունիքի մարզպետարանն ստորագրել են որսի արգելքի ծրագիր

Society

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են երեք գերատեսչությունների (ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան) Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում իրականացվելիք համատեղ միջոցառումների ծրագրով նախատեսված փոխգործակցության մեխանիզմները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, գերատեսչությունների համապատասխան պատասխանատու ստորաբաժանումների, Սևանա լճի հարակից համայնքների ղեկավարները:

ՀՀ բնապահպանության նախարարը, հիմք ընդունելով ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2016 թվականի նոյեմբերի 11-ի N2459-119 գրությունը, ստորագրել է «Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների մասին» թիվ 323-Ա հրամանը:

Հրամանով նախատեսված է իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը և 2017 թվականի հունվարի 6-ից մինչև հունվարի 20-ը ժամանակավորապես դադարեցնել Սևանա լճո ւմ և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է, որ երեք գերատեսչությունների ղեկավարների ստորագրած համատեղ միջոցառումների ծրագրով նախատեսված է փակել Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհները և տեղակայել հսկիչ կետեր, իրականացնել «Սևան» ազգային պարկի տարածքից լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերումը, սահմանել շուրջօրյա հերթապահություն` մշտական կապ պահպանելով իրավապահ մարմինների հետ, արգելել բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ:

Նախատեսվում է նաև Լիճք, Վարդ ենիկ, Մաքենիս և Մասրիկ գետերի ավազանում գտնվող Լիճք, Վարդենիկ, Ախպրաձոր, Մաքենիս, Լճավան, Սոթք, Կարճաղբյուր, Ներքին Շորժա, Ջաղացաձոր, Գեղամաբակ, Ակունք, Պատվան, Խաչաղբյուր, Լուսակունք, Տորֆավան համայնքների բնակչության հետ տանել համապատասխան բացատրական աշխատանք, միաժամանակ սահմանելով խիստ հսկողություն այդ համայնքների հարակից տարածքներով հոսող գետերի հունի երկայնքով:

Միաժամանակ շարունակվելու են Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում, կազմակերպվելու են ստուգայցեր նաև Սևանա լճի վրա և «Սևան» ԱՊ տարածքում:

«Սևանա լիճը պարզապես ջրային տարածք չէ, և մեր նպատակը ոչնչացմանը տանող գործողությունները կանխելն է, դրա  համար շատ ենք կարևորում այն բացատրական աշխատանքները, որ պետք է իրականացնենք համայնքային բնակչության շրջանում: Համայնքի ղեկավարներին ուղղակի խնդրում եմ՝ լինենք ըմբռնող և մեր բնակիչներին բացատրենք, որ սա իսկապես այն ժամանակահատվածն է, որ  անհրաժեշտ է, որպեսզի մենք  պահենք, պահպանենք մեր հիմնական հարստությունը:

Մենք ոչ միայն պետք է օգտագործենք վարչական լծակները, այլ նաև փորձենք լայն բացատրական աշխատանքի միջոցով կանխե լ ձկնորսների մուտքը դեպի լիճ ու այնտեղ թափվող գետեր:

Ավելին, ձկների ձվադրության շրջանում սահմանված արգելքի իրականացումը Սևանա լճում բնական ճանապարհով վերարտադրությանը և պաշարների ավելացման հնարավորություն կտա, ինչն էլ, իր հերթին կավելացնի ձկնորսների եկամուտը: Կարծում եմ, մենք կկարողանանք համատեղ ուժերով իրականացնել միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը»,- նշել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Խորհրդակցության ժամանակ տրվել են համապատասխան հանձնարարականներ, պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանել շուրջօրյա հսկողություն, յուրաքանչյուր տասնօրյակը մեկ անցկացնել համատեղ խորհրդակցություններ` կատարված աշխատանքների ամփոփման նպատակով:

Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation