Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տիգրան Օհանյանը «Մեծ օպերա» մրցույթի առաջատարն է

Culture

Երիտասարդ, տաղանդավոր օպերային երգիչ Տիգրան Օհանյանը մասնակցում է հանրահայտ «Մեծ օպերա» մրցույթին և, արժանանալով ժյուրիի անդամների բարձր գնահատականին, լավագույն միավորներ է վաստակում: Նախագծի եզրափակիչ համերգը կանցկացվի դեկտեմբերի 26-ին: Երկրպագուները համերգը մոսկովյան «Կուլտուրա» ալիքի ուղիղ եթերում դիտելու և քվեարկելու հնարավորություն կունենան: Մրցույթի և այլ թեմաների շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Տիգրան Օհանյանի հետ:

-Ինչու՞ հենց օպերա:

-Երաժշտական ընտանիքում եմ ծնվել: Տատիկիս եղբայրը՝ Ռաֆայել Հակոբյանցը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր էր, իսկ խորհրդային տարիներին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բաժնի վարիչ: Մայրս երաժիշտ է, երգչուհի, ավարտել է կոնսերվատորիան: Հայրս, հորաքույրս, քեռիս բժիշկներ են, և ես փոքր տարիքից պետք է ընտրություն կատարի այս երկու մասնագիտությունների միջև: Օպերան ինձ ավելի էր ձգում:

-Բեմ դուրս գալիս վախի զգացողություն ունենու՞մ եք:

-Վախը շատ բնական երևույթ է: Յուրաքանչյուր լավ երգիչ էլ ունենում է այդ զգացողությունը: Վախը ստիպում է հավաքվել և լավ ներկայանալ հանդիսատեսին: Եթե չկա այդ տագնապը, հնարավոր չէ մաքուր և լավ երգել. ոչինչ չի ստացվի: Բեմում գտնվելիս հատկապես կարևորում եմ հանդիսատեսի հետ կապը: Շատ երգիչներ կենտրոնանում են ճիշտ նոտաների, երգեցողության վրա` մոռանալով հանդիսատեսին, բայց չէ՞ որ երգչի համար կարևոր է դահլիճում նստած մարդուն հասկացնել, թե ինքն ի՞նչ է ցանկանում ասել իր երգով: Կապը կորցնելու դեպքում երգիչն անհետաքրքիր է դառնում:

-Որքանո՞վ է օպերային երգչի համար կարևոր դերասանի վարպետությունը:

-Այն աշխատանքի 60 տոկոսն է կազմում, առաջնային է: Երբ դերի մեջ ես մտնում, շարժումներն ու միմիկան համակարգում ես և լիարժեք ելույթ ունենում, շահում է երգեցողությունը: Իհարկե, պետք է չափի մեջ լինել և չտրվել «դերասանությանը», հակառակ դեպքում կտուժի ձայնը:

-Կա՞ դերերգ, որը լիովին ցույց է տվել ձեր վոկալային հնարավորությունները:

-Այո: Այդ դերերգի համար շնորհակալ եմ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդվարդ Թոփչյանին, ով ինձ հնարավորություն տվեց Պուչինիի «Բոհեմում» հանդես գալ Ռուդոլֆի դերերգով, երբ ընդամենը 21 տարեկան էի: Երկու պրեմիերա ունեցանք: Շատ լուրջ օպերա է, և ես մինչ օրս զարմացած եմ, թե ինչպե՞ս կարողացա անել դա:

-Ի՞նչ կասեք Հռոմի Պապի առաջ ձեր ելույթի մասին:

-Հանրապետության հրապարակում կայացած համերգում հատված կատարեցի  Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայից ու պետք է նշեմ, որ անհանգստություն չունեի: Կային հետաքրքիր ու անբացատրելի զգացողություններ: Ըստ իս՝ Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեծ մարդ է, իսկական հոգևորական. նրա համար նյութական արժեքները առաջնային չեն:

-Մասնակցել եք տարբեր մրցույթների…

-Երաժշտի համար մրցույթը մեծ փորձ է: Երբ բեմում ես մի քանի մարդու հետ, ուրիշ զգացողություն է, իսկ երբ մենակ ես, չես կարող թաքնվել, բոլորովին այլ, հատկապես, երբ քեզ դատում են պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները: Նրանք ուշադիր լսում են և սպասում, թե որտեղ և երբ ես դու թերանալու կամ սայթաքելու: Դա կոփում է մարդուն:

-Կխոսե՞ք վարպետության դասերի մասին:

-2014 թվականին վերապատրաստվել եմ «Հյուսթոն գրանդ» օպերայում, որն իր մեծությամբ երրորդն է ԱՄՆ-ում: Մեզ հետ աշխատում էր հանրահայտ Ստեֆան Քինգը, ով ինձ շատ բան տվեց, սակայն հիմնական գիտելիքներս ստացել եմ Ռաֆայել Հակոբյանցից, ինձ շատ է օգնել, հղկել Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանը: Նա շատ երիտասարդների է աջակցում և խրախուսում: Առիթ եմ ունեցել հաղորդակցվել և վարպետության դաս առնել նաև աշխարհահռչակ Մոնսերատ Կաբալյեից, երբ նա Երևանում էր: Ինձ համար անգնահատելի են Նելլի Միրիչոուի խորհուրդները վոկալային ճիշտ շնչի և այլ երաժշտական խնդիրների վերաբերյալ: Նելլին երկար տարիներ երգել է ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի հետ: Նելլին չափազանց լուրջ և կշիռ ունեցող անձնավորություն է, մեծ համարում ունի ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում:

-Ինչպե՞ս որոշեցիք մասնակցել ռուսաստանյան «Մեծ օպերա-2016» նախագծին:

-Մասնակցում էի Գալինա Վիշնևսկայայի անվան միջազգային օպերային մրցույթին, պրոդյուսերներից մեկն ինձ նկատեց, առաջարկեց մասնակցել այդ նախագծին: Ծրագիրն ամբողջ աշխարհում բազմամիլիոնանոց լսարան ունի, շատ հայտնի է: Մասնակցում են օպերային երգիչներ տարբեր երկրներից, նրանցից շատերն իրենց երկրում ժողովրդականություն վայելող արտիստներ են: Հանրությունը բոլորին է աջակցում, սակայն հաճելի կլիներ, եթե հայերն ավելի ակտիվ լինեին: Դեկտեմբերի 26-ին «Կուլտուրա» ալիքի ուղիղ եթերում կարող են դիտել համերգը և քվեարկել ԱՊՀ երկրներից, քանի որ քվեարկության շնորհիվ է պարզ դառնալու  նախագծի հաղթողը:

-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

-Դեռ հստակ չգիտեմ անելիքներս, բայց ցանկանում եմ շարունակել աշխատանքս Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական  օպերային ծրագրում, որը հեռանկարային է և չի՛ զիջում այլ երկրների ծրագրերին: Ունենք շատ լավ մասնագետներ, վոկալի  լավ դպրոց, այդ իսկ պատճառով չեմ ցանկանում գնալ Հայաստանից: Իհարկե, դրսում ելույթ ունենալը կարևոր է և օգտակար, քանի որ լսում ես հիանալի մասնագետների տարբեր կարծիքներ, ինչը նպաստում է քո զարգանալուն: Եթե ունես լավը, անհրաժեշտ է այն գնահատել: Եթե չես գնահատում ունեցածդ, կարող ես ամեն ինչ կորցնել:

Հարցազրույցը վարեց Անժելա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025