Դիարբեքիրում հարձակում իրականացնել պատրաստվող մահապարտ է սպանվել
International newsԹուրքիայի իրավապահ մարմինները չեզոքացրել են Դիարբեքիրի Բաղլար շրջանում նոր հարձակում ծրագրած Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ մի կնոջ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Բաղլարում կազմակերպված գործողության ժամանակ ոստիկանները պահանջել են կնոջից հանձնվել, սակայն վերջինս հրաժարվել է: Փոհրաձգության հետևանքով կինը սպանվել է: Նրա վրա հայտնաբերել են պայթուցիկ և ատրճանակ: