Yerevan, 03.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լևոն Մկրտչյան մասնակցել է ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի 90 ամյակին նվիրված գիտաժողովի բացմանը

Society

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը  ներկա է գտնվել   ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի 90-ամյակին նվիրված «Կյանքը և փիլիսոփայությունը» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ  մեր ականավոր գիտնականների մեծարմանը նվիրված գիտաժողովներն առանձնակի կարևորություն ունեն՝ գիտության նկատմամբ հասարակական և պետական վերաբերմունք ձևավորելու տեսանկյունից. «Հասարակությունները զարգանում են, պետությունները գոյատևում և իրենց շարունակականությունը պահպանում են  կոնկերտ  մարդկանց միջոցով: Գիտության, արվեստի, կրթության, մշակույթի, տնտեսության և ընդհանրապես մնացած բոլոր ոլորտներում միշտ լինում են անհատականություններ, ովքեր իրենց վրա են վերցնում հասարակության առաջատարի դերը: Այս իմաստով ակադեմիկոս Բրուտյանը,  լինելով խորհրդային  գիտական դպրոցի ներկայացուցիչ, իր գործունեությամբ կարողացավ կապ ստեղծել անցյալի և ներկայի միջև»,-նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում,  ինչպես խորհրդային տարիներին այնպես էլ  այսօր կան գիտնականներ, ովքեր կարողացել են մեր  երկրի և ժողովրդի  անունն ու պատիվը  բարձր պահել, մեր ազգային կերպարն արժանապատիվ ներկայացնել Հայաստանի սահմաններից դուրս: «Հատկապես փիլիսոփայական միտքը չափազան ց կարևոր է երկրի ու  ժողովրդի տեսակն ու առանձնահատկությունը պահպանելու և ընդգծելու  առումով: Աշխարհի շատ ժողովուրդներ իրենց աշխարհընկալումը ձևավորում են փիլիսփայության դպրոցների միջոցով: Մեր աշխարհընկալումն իբրև ժողովուրդ  կերտվել է  դեռևս 5-րդ դարում. ավանդույթները, որոնք ձևավորվել են հայ փիլիսոփայական  մտքի ականավոր գործիչների,  մասնավորապես ակադեմիկոս Բրուտյանի կողմից, պահպանվել են մինչև մեր օրերը»,- նշել է Լ. Մկրտչյանը:

Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի 90-ամյակին նվիրված գիտաժողովին ներկա   են գտնվել ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, համաշխարհային փիլիսոփայական մտքի պատմության մեջ վաստակ և միջազգային հեղինակություն ունեցող մի շարք փիլիսոփաներ՝ Ինսբրուքի (Ավստրիա) համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, Միջազգային առաջընթաց կազմակերպության նախագահ, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ Հանս Կյոխլերը, Իոաննինայի (Հունաստան) համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի պրոֆեսոր, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի անդամ Ջորջիա Ապոստո լոպոլուն, Հարավային Կոննեկտիկուտի (ԱՄՆ, Նյու-Հէվն) պետական համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի ղեկավար, հեղինակավոր Metaphilosophy գիտական հանդեսի գլխավոր խմբագիր Արմեն Տ. Մարսուպեանը, Պիտեր Պազմանի (Հունգարիա) կաթոլիկ համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի վարիչ և միջազգային հետազոտությունների ղեկավար, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բալաժ Մեզեյը, Բուխարեստի (Ռումինիա) պոլիտեխնիկական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, Ռումինիայի ակադեմիայի պատմության, գիտության փիլիսոփայության և տեխնոլոգիայի կոմիտեի Տրամաբանության, մեթոդաբանության և գիտության փիլիսոփայության բաժանմունքի փոխնախագահ Անա Բազակը, Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի հասարակագիտական ֆակուլտետների փիլիսոփայության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Ալեքսեևը:

Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի 90-ամյակին նվիրված գիտաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը,  Միջազգային փիլիսոփայության ակադեմիան և Հայոց փիլիսոփայական ակադեմիան:

Ի պատիվ ակադեմիկոսի՝ ՀՊՄՀ փիլիսոփայության ամբիոնը   անվանակոչվել է Գեորգ Բրուտյանի անունով:

 

Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation