Yerevan, 19.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լավագույն կանայք՝ ըստ կենդանակերպի նշանի

Lifestyle

NEWS.am STYLE-ը գրում է.

Խոյ

Դիմանալ Խոյ-կնոջը կարող է միայն շատ ուժեղ տղամարդը։ Գառնուկ ձևանալով՝ այդ կինը միանգամից իր բնավորությունը ցույց չի տա։ Իսկ հետո․․․ Այս կինը կփորձի ճկել ցանկացած տղամարդու, և որքան ուժեղ լինի մրցակիցը, այդքան թեժ կլինի պայքարը։ Ամեն օր այդ համառը մի փոքրիկ Արմագեդոն պետք է ապրի։ Այստեղ կա երկու ելք՝ պայքարել մինչև վերջ, կամ մոռանալ և հանձնվել։ Սակայն այդ դեպքում Խոյ–կնոջ հետքարքրությունը կկորչի, և նա կսկսի փնտրել նոր՝ ավելի ուժեղ մրցակից։ «Կյանքը պայքար է». սա է Խոյ-կնոջ կարգախոսը։ Շատերին դուր է գալիս։

Ցուլ

Ցուլ կնոջ դասական կերպարը՝ սղոց շնաձուկ։ «Կսղոցի» ցանկացած տղամարդու։ Նրա կանացի զինանոցում կան նաև շանտաժն ու մանիպուլյացիան։ Այս կնոջ համար ամուսինը, որը հեռուստացույցի կամ համակարգչի առջև է նստած՝ թշնամի է, որին շատ շտապ որևիցե օգտակար գործ է պետք գտնել։ Ցուլ-կնոջից չես թաքնվի՝ կգտնի և կստիպի անել այն, ինչը հարկ է համարում։ Եթե ամուսինը նրան սիրում է և համբերատար է, ապա ժամանակի ընթացքում կարող է կարիերայում մեծ հաջողությունների հասնել։

Երկվորյակներ


Այս կանայք սիրախաղ և ֆլիրտ են սիրում։ Սակայն ոչ բոլոր տղամարդիկ կարող են ամուսնության ընթացքում մշտապես սիրախաղ ապահովել։ Իսկ Երկվորյակ – կինը տեսնում է իր ամուսնու ողջ էությունը, իսկ ինչը որ չի տեսնում՝ կիմանա վաղ թե ուշ, և ամեն հարմար պահի մատնացույց կանի նրա բնավորության բոլոր բացասական կողմերը։ Սակայն եթե տրամադրությունը լավ է, ապա կօգտագործի այդ գիտելիքները անձնական նպատակներով։ Իսկ ընդհանուր առմամբ այս կանայք բավականին թեթև են շփման մեջ և կենսուրախ, երբեմն էլ՝ արկածախնդիր։ Ամուսնությանը վերաբերվում են շատ թեթև և սիրում են բազմազանությունը, ինչը պետք է հաշվի առնել ու չսպասել այս կանանցից խորը և ուժեղ զգացմունքների։ Բայց այս կնոջ հետ երբեք չեք ձանձրանա։ 

Խեցգետին

Խեցգետինը կատարյալ կին կլինի։ Նրա համար առաջին տեղում միշտ տունը կլինի։ Հոգատար մայր և կին է, կարգն ու հարմարավետությունն ապահովված են։ Ճիշտ է, նրանք շատ նուրբ հոգի ունեն և ժամանակ առ ժամանակ տրամադրության տատանումներ են նկատվում, սակայն ո՞ւմ  հետ չի պատահում։ Երազկոտությունը վերածվում է պրագմատիզմի, իսկ խստությունը հանկարծ քնքշություն է դառնում։ Այն տղամարդը, որը կարծում է՝ Աստծո պարգևի է արժանացել և կարող է չզբաղվել տնային և ընտանեկան խնդիրներով, իսկույն կպատժվի և մանրամասն հրահանգներ կստանա, թե ինչ է նա պարտավոր անել, ինչն է կյանքում կարևոր և ով է տան տերը։

Առյուծ

Առյուծ-կինը պետք է փայլի։ Եթե նրան հաջողվել է հարուստ ամուսին գտնել, որը պատրաստ է ապահովել շքեղ հանգիստը, ժամանցը, երեկույթները, ապա այդ կինը տղամարդուն հնարավորություն կտա շարունակել աշխատել իր բարօրության համար։ Հակառակ դեպքում ամուսինը ստիպված կլինի կատարել թագուհու հրահանգները։ Այս տարբերակներից յուրաքանչյուրն էլ պրագմատիկ և հզոր Առյուծ-կինը կկարգավորի այնպես, որ բոլորին հարմար լինի․ տղամրդն աշխատում է,  կինը աստղ է և թագուհի ամենուր, և բոլորը հիանում են, թե որքան շքեղ կին է և օրինակելի ընտանիք։ 

Կույս

Կույս-կանայք ապրում են և մտքով, և սրտով։ Շատ լավ տնային տնտեսուհիներ են՝ տնտեսող, կոկիկ և պրակտիկ։ Այո, երբեմն ձանձրալի են, և ի՞նչ։ Մի՞թե դուք երբեք չեք նվնվում։ Փոխարենը Կույսը միշտ հասկանում և աջակցում է ամուսնուն՝ գրեթե ցանկացած իրավիճակում։ Տղամարդու լավագույն ընկերը  կինն է։ Այս կանոնը Կույսի ամուսինը պետք է անգիր հիշի։ Նույնիսկ երբ նա սկսում է ձանձրացնել իր ամուսնուն։ Սակայն բոլորի մոտ էլ պատահում է այս տեսակ ժամանակավոր «խենթություններ»․ ընտանեկան կյանքում ամեն բան հարթ չի կարող լինել։

Կշեռք

Կշեռք-կնոջ բնությունը բավականին հակասական է։ Նրա մեջ համատեղված են հակասող հատկանիշներ՝ նրբություն և կոպտություն, նա շատ էմոցիոնալ չէ և միևնույն ժամանակ կարող է շատ հեշտությամբ բռնկվել։ Նուրբ և փոքր-ինչ գոռոզ կինը սովոր չէ ծանրաբեռնվածությանը, որը հաճախ է պատահում կյանքում։ Կենցաղում անիմաստ էակ է, և ավելի լավ կլինի, եթե ամուսինն այդ բեռը վերցնի իր ուսերին՝ ապահովելով նրա հարմարավետությունը եւ ուրախացնելով տարատեսակ հաճելի անակնկալներով, ինչպես նաեւ ամեն կերպ պաշտպանի կնոջը անախորժություններից և դժվարություններից։

Կարիճ 

Կարիճ-կինը զգացմունքային, խորհրդավոր և համեստ  է։ Սակայն նրբությունը զուգորդվում է նպատակասլացության և ամրության հետ։ Շատ նուրբ ինտուիցիան կհուշի այն ամենն, ինչ իրեն անհրաժեշտ է։ Նա ինքը կընտրի տղամարդուն և կգայթակղի նույնիսկ հեռավորության վրա։ Շատերը կարծում են, թե Կարիճ-կանայք կախարդներ են։ Իսկ իրականում Կարիճ-կինը պարզապես ցանկացած տղամարդու երազանքն է։ Եթե սիրում է, ապա և սիրուհի է, և ընկեր, և խելացի զրուցակից։ Իմաստուն և ուժեղ տղամարդը կգնահատի դա։

Աղեղնավոր

Կին-զինվոր, ամազոնկա։ Ամեն տղամարդ չէ, որ կարող է դիմակայել այդ ճնշմանը։ Ոչ մի անհանգստություն ամուսնության վերաբերյալ՝ լավ տնային տնտեսուհի է, իսկ սեքսը նրա համար կարծես սպորտ լինի։ Հեշտությամբ է ծանոթանում տղամարդկանց հետ, հեշտությամբ ամուսնանում, հեշտությամբ երեխաներ ունենում, և նույն հեշտությամբ՝ ամուսնալուծվում։ Այս կինը տանել չի կարող միապաղաղությունը և ազատություն է սիրում։ Եթե ամուսինը նահապետական բռնապետության մոլի կողմնակից չէ, ապա ամուսնական կապի մեջ նրան երկար պահելու հույս կա՝ ցույց տալով, որ նա կարող է հեռանալ, երբ ցանկանա։ 

Այծեղջյուր

Այծեղջյուր–կինը հաստատ գիտի, թե ինչպիսին պետք է լինի նրա ամուսինը, և այդ պատճառով կարող է դեռ երկար «տանը մնալ»։ Բարդ է իդեալին գտնելը։ Եթե այնուամենայնիվ  հաջողվեց ամուսնանալ, ապա նա շատ հավատարիմ և լավ կին կլինի։ Միայն այն պայմանով, որ ամուսինը պետք է չթուլանա և շարունակի համապատասխանել  իր իդեալին։ Այդ դեպքում նա կանի ամեն բան, որպեսզի ամուսինը հասնի իր նպատակներին, որոնք կօգնի գտնել հենց նա՝ կինը։ Եվ միշտ հասկանալի կերպով կբացատրի, թե ինչու նա պետք է երջանիկ լինի։ 

Ջրհոս

Թեթև և հանգիստ Ջրհոս-կինը չի վախենում դժվարություններից։ Նրա կայտառությունն ու մարդամոտությունը, բարյացակամությունն ու սրամտությունը գայթակղոևմ են տղամարդուն։ Առհասարակ, այս կանանց հետ շատ լավ է ընկերություն անել. հաստատ չեք ձանձրանա։ Իսկ միապաղաղ և հանգիստ ընտանեկան կյանքը կարող է տխրություն առաջացնել նրա մոտ, և ստիպված կլինեք ամոքել նրան արկածներով։ Չնայած որոշ ժամանակ նա կարող է ընտանիքի լավ կին և մայր լինել՝ նրան պարբերաբար դրական լիցքեր են պետք՝ ցանկալի է անսպասելի և օրիգինալ։ Դիմացիր, ամուսին, դու էլ հրեշտակ չես։

Ձկներ

Սա իսկապես կին-առեղծված է։ «Ճանաչիր ինքդ քեզ». Ձուկ-կնոջ գլխավոր խնդիրն է։ Ամուսինը պետք է ապահովի նրան ինքնաճանաչմամբ զբաղվելու հնարավորթյամբ՝ պաշտպանել, ապահովել, հաճախ նվերներ գնել, զվարճացնել։ Այս դեպքում նա լավ կին և մայր կստանա։ Իսկ եթե Ձուկը իր համար ամուսին է գտել, որը ինքն էլ դեմ չէր լինի այս ամենից օգտվել, ապա պիտի մի փոքր տանջվի։ Իսկ Ձկները տանջվելու վարպետներ են։ Սակայն ո՞վ կարող է խանգարել Ձկնիկին լողալով փախչել՝ ավելի լավ կյանք որոնելու։ 

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia