Կիևի դատարանը կհարցաքննի Յանուկովիչին՝ տեսակոնֆերանսի միջոցով
International newsԿիևի դատարանը մտադիր է նոյեմբերի 25-ին տեսակոնֆերանսի միջոցով հարցաքննել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին` «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման 5 նախկին աշխատակցի գործով:
«Նախագահող դատավորը այս հարցով այսօր որոշում է կայացրել: Այսպիսով նոյեմբերի 25-ին պետք է կայանա նախկին նախագահ Յանուկովիչի հարցաքննությունը», - Gazeta.ru-ի հաղորդմամբ` ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես մասնավորեցվում է, հաջորդ նիստին դատարան կկանչվեն նրանց և Մայդանում զոհվածների հարազատները, ինչպես նաև վկաներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ովքեր կցանկանան դիտել Յանուկովիչի հարցաքննությունը:
Մայդանում 2014-ին մարդկանց վրա կրակելու գործով «Բերկուտի» 5 նախկին մարտիկներ են ձերբակալվել: