Լեհաստանը հայտնել է իր տարածքում ՆԱՏՕ-ի գումարտակի տեղակայումը սկսելու մասին
International newsԼեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերեւիչը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակի զինվորականները արդեն սկսել են ժամանել երկիր, հայտնում է Gazeta Prawna–ն։
«Նրանց տեղակայումն արդեն սկսվել է։ Հունվարին հավանաբար, մենք կկարգավորենք նրանց տեղավորելու հարցը»,- ասել է պաշտպանության նախարարը։
Նրա խոսքով, ընդամենը 1200 զինվորական է տեղակայվելու, որոնցից հազարը ամերիկացիներ։
Նա նաեւ տեղեկացրել է, որ ստորաբաժանումը տեղակայվելու է Օժիշ քաղաքում։