Դալայ լաման մտադիր է այցելել ԱՄՆ՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ
International newsՏիբեթի հոգեւոր առաջնորդ Դալայ լաման հայտարարել Է, որ հույս ունի ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել նրա պաշտոնակալման արարողությունից հետո, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
«Կարծում եմ՝ ԱՄՆ այցի հետ կապված որոշակի խնդիրներ գոյություն ունեն, ուստի ես կգնամ այնտեղ՝ հանդիպելու նոր նախագահի հետ»,-տիբեթյան վանականի խոսքը մեջբերել Է գործակալությունը:
Նա նշել Է, որ «ընտրարշավի ընթացքում թեկնածուները մտքերն արտահայտելու ավելի մեծ ազատություն ունեն», իսկ ընտրվելուց հետո նրանք ավելի մեծ պատասխանատվություն են կրում իրենց խոսքերի համար:
Reuters-ի տվյալներով՝ Դալայ լաման ընդգծել Է, որ միշտ Էլ ԱՄՆ-ը համարել Է «ազատ աշխարհի առաջատար պետությունը»:
ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Բարաք Օբաման Տիբեթի հոգեւոր առաջնորդի հետ հանդիպել Է չորս անգամ, վերջին անգամ՝ այս տարվա հունիսին, չնայած Չինաստանի այն հայտարարությանը, որ դա կարող Է բացասաբար ազդել երկու պետությունների դիվանագիտական հարաբերությունների վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: