Պակիստանը հայտարարել Է հնդկական կողմի գնդակոծման հետեւանքով 11 խաղաղ բնակիչների զոհվելու մասին
International newsՀնդկաստանի կողմից Քաշմիրում մարդատար ավտոբուս Է հրետակոծվել, ինչի հետեւանքով զոհվել Է առնվազն 11 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, նոյեմբերի 23-ին հայտնել Է The Hindustan Times-ը՝ վկայակոչելով Պակիստանի իշխանություններին:
Նյու Դելին գնդակոծության փաստը հաստատել Է, բայց ճշտել Է, որ հնդկական հրետանին միայն պատասխանել Է պակիստանյան կողմից բացված կրակին:
Վերջին ամսվա ընթացքում սա իրադրության արդեն առաջին սրումը չԷ կողմերի միջեւ: Նոյեմբերի 14-ին պակիստանցի յոթ զինվորներ Էին զոհվել Քաշմիրի հսկիչ կետում հնդկական կողմի հրետակոծման հետեւանքով: