Դիարբեքիրի մի շարք թաղամասերում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել
International newsԴիարբեքիրի Լիջե գավառի ինը թաղամասերում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նահանգապետարանից արված հայտարարության մեջ նշվում է, որ փողոց դուրս գալու արգելքը հայտարարվել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների դեմ իրականացվող գործողության շրջանակում: Արգելքը կպահպանվի մինչև նահանգապետարանի կողմից այն վերացնելու վերաբերյալ համապատասխան հայտարարության հնչեցումը: