Հայաստանի և Կամերունի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացնաբ հարցը
PoliticsՄադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկեր, Կամերունի արտաքին գործերի նախարար Լեժեն Մբելլայի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման, կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության հաստատամանը վերաբերող հարցեր:
Կարևորվեց միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության սերտացումը:
Նախարարներն անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերին: