Yerevan, 30.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Ազգային ժողովի կանոնակարգ»-ի նախագիծը հակասում է Սահմանադրության տառին և ոգուն. Արփինե Հովհաննիսյան

Politics

 Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի և Արմեն Ռուստամյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագծին:

Անդրադառնալով առավել կարևոր առաջարկություններին՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ դրանք հակասում են կամ որոշակի խնդիրներ են առաջացնում ՀՀ Սահմանադրության տառի և ոգու հետ: «Մասնավորապես, առաջին հերթին խոսքը վերաբերում է ԱԺ կանոնակարգ օրենքի 14-րդ հոդվածին, որտեղ նշված է հետևյալը. մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Անմիջապես հաջորդ կետում խոսքը գնում է այն մասին, որ խմբակցությունն իր անդամների թվին համապատասխան մշտական հանձնաժողովներում ունի առնվազն մեկական տեղի իրավունք: Մեր կարծիքով՝ այս երկու դրույթների համակարգային վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ հնարավոր է իրավիճակ ստեղծվի, երբ օրինակ ԱԺ-ում փոքր խմբակցությունները համապատասխան մեկական տեղի իրավունք ըստ բաշխման չունենան, բայց այս դրույթի ուժով նրանք ստանան այդ տեղերը և խախտվի Սահմանադրությամբ նախատեսված ԱԺ-ում համապատասխան խմբակցությունների թվին համահունչ տեղեր ունենալու իրավունքը: Խոսքը վերաբերում է մեծամասնության և փոքրամասնության համամասնության խախտմանը»,- Արմենպրեսի փոխանցմամբ, ընդգծեց Հովհաննիսյանը:

Նրա երկրորդ դիտարկումը վերաբերում էր արտահերթ նիստ կամ նստաշրջան գումարելու իրավունքին: «Խոսքը վերաբերում է կանոնակարգ օրենքի այն դրույթին, որին համահունչ Սահմանադրության դրույթի համապատասխան արտահերթ նիստ կամ նստաշրջան հրավիրելու իրավունք ունեն պատգամավորների մեկ քառորդը կամ կառավարությունը: Արտահերթ նիստը կամ նստաշրջանն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով: Սա Սահմանադրության 100-րդ հոդվածի երկրորդ մասն է: Այնուհետև կանոնակարգ օրենքով նախատեսված են այնպիսի ընթացակարգային կանոնակարգումներ, օրինակ, որ հանձնաժողո վներում պետք է պարտադիր անցած լինեն քննարկումներ, կամ եթե այդպես չէ, ապա պետք է լինի խորհրդի համաձայնությունը, վարչապետի գրավոր հիմնավորումը և այլն»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:

Նրա դիտարկմամբ՝ այս կանոնակարգումների արդյունքում արտահերթ նիստ կամ նստաշրջան գումարելու իրավունքն իր բովանդակային առումով դառնում է խնդրահարույց և խոչընդոտվում է ընթացակարգային նորմերով: Նախարարը ներկայացրել է նաև այն վերապահումները, որոնք վերաբերել են խորհրդարանական վերահսկողությանը:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նախարարության առաջարկությունների կամ մտահոգությունների որոշ մասը մասնակիորեն արտացոլվում է Ազգային ժողովի կանոնակարգի լրամշակվող նախագծում: «Կառավարությունը եզրակացությունը ներկայացնում է, որ իր համար ընդունելի ուղղումներով՝ նախագծի եզրակացությունը լինի դրական»,-ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը: 

Ըստ Հովհաննիսյանի, նախագիծը հիմնովին լրամշակման կարիք ունի: Նախարարի խոսքով, եթե հիշյալ նախագծի կարգավորման առարկան միայն պատգամավորի գործունեության երաշխիքներն են (դա բխում է օրենքի վերնագրից), ապա «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի նախագծում պատգամավորի իրավունքների և պարտականությունների մասին կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտությունը բացակայում է:

«Իրավունքներն ու պարտականությունները երաշխիքներ չեն: Բացի դրանից, նախագծում թվարկված իրավունքներն ու պարտականություններն արդեն իսկ ամրագրված են ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագծում: Բացի այդ, նախագծում ամրագրելով, որ օրենքի կարգավորման առարկան պատգամավորի գործունեության իրավական երաշխիքների սահմանումն է` անխուսափելիորեն պետք է անդրադառնալ նաև պատգամավորական իմունիտետի և դրա մեխանիզմների կարգավորման հարցերին»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

 

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange