Yerevan, 03.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քննիչների թեկնածուները դիպլոմների հետ միասին ստացան աշխատանքի նշանակման ՔԿ նախագահի հրամանները

Society

ՀՀ քննչական կոմիտեում նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված՝ Արդարադատության ակադեմիայի 26 ունկնդիր-շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ ՔԿ կոլեգիայի անդամներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դիպլոմների հետ միասին քննիչների թեկնածուներն ստացել են նաեւ ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու մասին ՀՀ ՔԿ նախագահի հրամանները եւ այսօրվանից կանցնեն իրենց պաշտոնավարմանը։

Շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հատուկ ընդգծել է քննիչի աշխատանքում տեսական և հատկապես գործնական գիտելիքի անփոխարինելի դերը։ Քննիչն այն պաշտոնատար անձն է, ում գործունեությունը հստակ կանոնակարգված է քրեական դատավարության օրենսդրությամբ, հետեւապես ուղղակի անհրաժեշտություն է, որ նա լավագույնս տիրապետի օրենքի պահանջներին եւ խստորեն հետամուտ լինի դրանց պահպանմանը։

Աղվան Հովսեփյանն արձանագրել է, որ արդարադատության իրականացման հիմքում քննիչի աշխատանքն է, ում առջեւ դրված պահանջը մեկն է՝ յուրաքանչյուր քրեական գործով հնարավորինս պարզել օբյեկտիվ իրականությունը՝ ապահովելով բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության իրականացումը։ ՀՀ ՔԿ նախագահն ընդգծել է, որ մշակվել եւ ներդրվել են օրենսդրական անհրաժեշտ կարգավորումներ՝ քննիչի որպես դատավարական սուբյեկտի, անկախությունն ապահովելու համար եւ այդ անկախությունը քննիչը պետք է դրսեւորի իր վարույթում քննվող յուրաքանչյուր քրեական գործով։

«Որեւէ անմեղ մարդ չպետք է դատապարտվի, հանցանք գործած որեւէ անձ չպետք է ազատվի քրեական պատասխանատվությունից, իսկ դրանց հնարավոր է հասնել միայն օբյեկտիվ քննությամբ, օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների արդյունքում», - նշել է Աղվան Հովսեփյանը՝ ընդգծելով, որ միայն այդպես է հնարավոր հասնել սոցիալական արդարության վերականգնմանը, հանցագործությունների կանխարգելմանը։

ՀՀ ՔԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Արդարադատության ակադեմիային` քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստման դասընթացները կազմակերպելու համար եւ ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանին պարգեւատրեց համագործակցության մեդալով, իսկ առկա ուսուցման վարչության բաժնի պետ Հասմիկ Ավետիսյանին՝ շնորհակալագրով։ Արդարադատության ակադեմիայում 2016թ. քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն իրականացվել է երկու խմբով:

Առաջին խմբում ընդգրկված էր 26 քննիչի թեկնածու, որոնց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ այսօր։ Ուսումնառության դասընթացները շարունակում է ևս 20 թեկնածու, ովքեր ուսումնառությունը կավարտեն սույն թվականի դեկտեմբե րին եւ դրական գնահատականներ ստանալու դեպքում աշխատանքի կանցնեն ՀՀ քննչական կոմիտեում։

Օրենքով Արդարադատության ակադեմիային է վերապահված քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստումը: Քննիչների թեկնածուների ուսուցման ընդհանուր տևողությունը սահմանված է շուրջ ութ ամիս (առաջին խումբ՝ 2016 թվականի մարտի 1-ից նոյեմբեր 4-ը)՝ ներառյալ 20 շաբաթ տևողությամբ փորձաշրջանը: Մասնագիտական պատրաստումն իրականացվել է առկա ուսուցմամբ՝ լսարանային ուսուցման և փորձաշրջանի եղանակներով:

Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը սահմանվում է 1670 ակադեմիական ժամ: Ուսուցումն իրականացվել է ընդհանուր, հարակից և հատուկ մասնագիտական դասընթացների հիմա ն վրա։ Ուսուցման ծրագիրը նպատակաուղղված է ունկնդիրների մոտ քննիչի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողությունների, հմտությունների ձևավորմանը, մասնագիտական գիտելիքների ծավալի ընդլայնմանը:

Ծանուցում. ՀՀ քննչական կոմիտեում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, Հայաստանում դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն ստացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով

• անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի) կամ պահեստազորի սպա է.

•տիրապետում է հայերենին.

• չունի քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն (որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը):

Նշանակումները կատարվում են ՀՀ ՔԿ ծառայողների թեկնածությունների ցուցակից, որը համալրելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը տարին մեկ անգամ, որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվարին հայտարարում է որակավորման ստուգում անցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունման ժամկետները, վայրը, որակավորման գրավոր քննության օրը, համալրման ենթակա տեղերի քանակը:

Գրավոր քննության արդյունքում դրական միավորներ ստացած անձինք ուսումնառության ծրագիր են անցնում ՀՀ արդարադատության ակադեմիայում։

Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation