Իսրայելի իշխանությունները հրդեհի պատճառով տարհանում են Հայֆա քաղաքի 11 շրջաններ
International newsԻսրայելի ոստիկանությունը մոլեգնող հրդեհների պատճառով երկրի՝ մեծությամբ երրորդ քաղաքի՝ Հայֆայի 11 շրջանների տարհանում Է հայտարարել:
Իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ թվարկված են այն թաղամասերը, որոնց հազարավոր բնակիչների կարգադրված Է անհապաղ լքել իրենց տները: «Կրակի տարածման սպառնալիքի պատճառով քաղաքացիներին խնդրում ենք՝ հետեւել ոստիկանության աշխատակիցների հրահանգներին եւ անհապաղ լքել վտանգավոր գոտին»,-նշում են իրավապահ մարմինները: Տարհանվածներին տեղավորելու համար հատկացված Է հասարակական կենտրոնը եւ քաղաքի մարզադաշտերից մեկը:
Տեղական հեռուստաալիքները ցուցադրում են քաղաքի ծխապատ փողոցները եւ մոլեգնող կրակի լեզուները ծառերին ու թփերին՝ բազմահարկ շենքերի հենց պատերի ներքո:
Հայֆայի «շտապօգնության» ծառայությունը հայտնել Է վեց տուժածների մասին: Նրանք հոսպիտալացվել են միջին ծանրության վիճակում, ասված Է բժիշկների մամուլի տեղեկագրում:
Շուրջ 300 իսրայելացիներ նոյեմբերի 24-ին տարհանվել են նաեւ Հորդանան գետի Արեւմտյան գետի Տիմոն հրեական բնակավայրից: Կրակի դեմ պայքարը, որը դժվարանում Է քամոտ ու չոր եղանակի պատճառով, շարունակվում Է Երուսաղեմի մերձակա՝ Նատաֆ եւ Շաար հա Գայ բնակավայրերում:
Բռնկումների շարքը շարունակվում Է երրորդ օրն անընդմեջ: Ավելի վաղ հրշեջները գետնից եւ օդից մարում Էին կրակի օջախները Զիհրոն-Յաակով ոչ մեծ հյուսիսային քաղաքի մոտ, ինչպես նաեւ Երուսաղեմի եւ Թել Ավիվի միջեւ գտնվող Մոդիինա խոշոր բնակավայրի մատույցներում:
Իշխանությունները գտնում են, որ բռնկումների մի մասը հրկիզումների հետեւանք Է, եւ արդեն բռնել են մի քանի կասկածյալների:
Իսրայելն օգնության խնդրանքով դիմել Է արտասահմանյան երկրներին: Նրանցից վեցը ուղարկում են տասը հակահրդեհային ինքնաթիռներ, ինչի մասին հաղորդել Է Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նաթանյահուի մամուլի ծառայությունը: Իսրայել երկու ինքնաթիռ Է ուղարկել Ռուսաստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: