ՀՀ և Սերբիայի արտգործնախարարները քննարկել վիզային ռեժիմի ազատականացման հետ կապված հարցեր
PoliticsԱշխատանքային այցով Անտանանարիվուում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 24-ին հանդիպեց Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպմանը նախարարներն անդրադարձան երկու երկրներ ղեկավարների միջև հայ-սերբական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
Էդվարդ Նալբանդյանն ու Իվիցա Դաչիչը քննարկեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, Հայաստանի և Սերբիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հետ կապված հարցեր։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության շուրջ։