Yerevan, 16.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ընդդիմադիր քաղաքական ուժերը քննարկում են նախընտրական դաշինքներ կազմելու հարցը

Politics

 Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր քաղաքական որոշ ուժեր քննարկում են ընտրություններին այլ կուսակցությունների հետ դաշինքով մասնակցելու հնարավորությունը. կան նաև ընդդիմադիր կուսակցություններ, որոնք նախընտրում են ընտրություններին մասնակցել միայնակ՝ ապավինելով սեփական ուժերին: Մի շարք քաղաքական ուժեր արդեն սկսել են քննարկումները ընտրություններից առաջ դաշինք կազմելու վերաբերյալ, սակայն վերջնական որոշման դեռ չեն հանգել, քննարկումները շարունակվում են: Խորհրդարանական ընտրություններին դեռ մի քանի ամիս ժամանակ կա, սակայն այն հանգամանքը, որ քաղաքական կյանքը երկրում աստիճանաբար նախընտրական ակտիվացման փուլ է մտնում խոսում է այն մասին, որ առաջիկա ընտրություններին ընդառաջ հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Իսկ թե որքանով կկայանան նախընտրական դաշինքները, որքանով ընդդիմությունը կկարողանա համախմբվել և արժանի մրցակցություն ցույց տալ, ցույց կտա ժամանակը:

Ընտրություններին ընդառաջ նախընտրական դաշինքների  ձևավորման հնարավորության վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է քաղաքական դաշտում ակտիվ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշեց, որ այս պահի դրությամբ կուսակցությունն այլ ուժերի հետ դաշինք կազմելու հարց չի քննարկել: Նա հայտնեց, որ դեկտեմբերի 3-ին տեղի կունենա ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստը, որտեղ կամփոփվեն ավարտված ՏԻՄ ընտրությունների արդյունքները, ինչպես նաև կքննարկեն, թե կուսակցության որ թեկնածուներն ավելի շատ վարկանիշ ունեն և հնարավորություն կունենան հաղթել ռեյտինգային քվեարկության արդյունքներով: ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարներն այցելելու են բոլոր փոքր և մեծ համայնքներ, շփվելո ւ ենք քաղաքացիների հետ, այդ շփումներից և քննարկումներից հետո կազմելու ենք ծրագրեր: Խորհրդարանական ընտրություններից առաջ սրանք են լինելու մեր հիմնական ծրագրերը»,- ասաց Էնֆիաջյանը:

Նա չի բացառում այլ քաղաքական ուժերի հետ դաշինք կազմելու հնարավորությունը, սակայն նկատում է, որ միայն իր կամ մի խումբ այլ պատգամավորների կարծիքը բավարար լինել չի կարող, որովհետև դա ղեկավար մարմիններում քննարկվելիք հարց է: «Մեզ մոտ դեռևս նման քննարկում տեղի չի ունեցել: Դեկտեմբերի 3-ին մենք կքննարկենք»,- եզրափակեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը վստահ է իր ուժերին և օրակարգում այլ քաղաքական ուժերի հետ դաշինք կազմելու հարց չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանն ասաց, որ այս պահի դրությամբ կուսակցությունը դաշինքներ կազմելու վերաբերյալ քննարկումներ չի անցկացնում: «Նախկին փորձը ցույց է տվել, որ Հայաստանում նախընտրական դաշինքներն արդյունավետ չեն գործում: Հատկապես հետընտրական ժամանակահատվածում մենք տեսել ենք, որ այդ դաշինքները փլուզվել են, իսկ քաղաքÕ �ցիները ձայնը տալիս են այդ դաշինքներին, բայց հետո ձայները փոշիացվում են, քանի որ դաշինքի յուրաքանչյուր ուժ գնում է իր ճանապարհով` իր դիրքորոշումներին համապատասխան: Մենք գտնում ենք, որ պետք է մեկ կուսակցությամբ մասնակցենք ընտրություններին: Սա է մեր դիրքորոշումը»,- ասաց Առաքելյանը:

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին միայնակ մասնակցելու դեպքում ՀՎ-ի հնարավորություններին՝ Էդգար Առաքելյանը նշեց, որ կուսակցության հնարավորությունները երևացել են մեկուկես ամիս առաջ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Նա հիշեցրեց, որ ՀՎ-ն Գյումրիում և Վանաձորում կայուն երրորդ տեղն է զբաղեցրել, իսկ հանրապետության մասշտաբով կուսակցությունն արձանագրել է երկրորդ ցուցանիշը: «Այս ամենը խոսում է մեր կուսակցության հնարավորությունների մասին: Այսինքն, այս առումով մենք խնդիրներ չենք տեսնում»,- ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հաստատեց, որ այլ քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ են վարում՝ խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցի շուրջ: Մարուքյանը հաստատեց մամուլում շրջանառվող լուրերը, որ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Ժառանգություն» և «Հանրապետություն» կուսակցությունները դաշինք կազմելու վերաբերյալ քննարկումների գործընթաց են սկսել: «Կոնսուլտացիաներ են ընթանում, ուրիշ ոչինչ: Դեռևս քննարկումների փուլում ենք, կարծո ւմ եմ, որ դեռևս ժամանակ կա վերջնական կողմնորոշվելու: Քննարկումների ավարտին, բնականաբար, հրապարակային կտեղեկացնենք, թե ինչ հնարավորություններ կան»,- ասաց Մարուքյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը ևս չբացառեց, որ կուսակցությունը կարող է առաջիկա ընտրություններին մասնակցել այլ ուժերի հետ դաշինք կազմելու ձևաչափով: «Մտքերի փոխանակում է տեղի ունենում «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Ժառանգություն» կուսակցությունների հետ, և շատ հնարավոր է, որ նման տարբերակ լինի»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախկինում բացառում էր այլ ուժերի հետ դաշինք կազմելու հնարավորությունը, ինչո՞վ է պայմանավորված դիրքորոշման փոփոխությունը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Մենք հիմա էլ հավատարիմ ենք մնում մեր սկզբունքին, որ պետք է լինի մեկ կուսակցություն, մեկ ընդդիմություն և մեր քննարկումների, մտքերի փոխանակումների ընթացքում մենք ասում ենք, որ եթե լինի միավորում, ապա դա պետք է լինի մեկ կուսակցություն դառնալու շրջանակներում: Բայց, հասկանալով, որ շատ քիչ ժամանակ է մնացել մեկ կուսակցություն դառնալու համար, տեխնիկապես հնարավոր է, որ այս փուլում ճկուն գտնվենք և այդ տարբերակն ընտրենք՝ հետագայում մեկ կուսակցություն դառնալու պայմանով: Սակայն ցանկանում եմ շեշտել, որ մենք դեռ նախնական քննարկումների փուլում ենք, և ես կարծում եմ, որ մոտ ապագայում ամեն ինչ շատ ավելի հստակ կլինի, ինչի մասին տեղյակ կլինի նաև մամուլը»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ այլ քաղաքական ուժերի հետ բանակցում են ընտրություններից հետո մեկ կուսակցություն դառնալու օրակարգով:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ վերջերս կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել են բոլոր հնարավոր տարբերակները: «Մենք կողմնակից ենք լայն համախմբման, որը կարող է իրավիճակ փոխել նախընտրական ու հետընտրական գործընթացներում: Եթե այդ միավորումը ստացվի, շատ լավ, եթե չստացվի, «Ժառանգություն»-ը ստիպված կլինի միայնակ մասնակցել ընտրություններին»,- ընդգծեց Մարտիրոսյանը:

Նա չցանկացավ մանրամասնել, թե որ քաղաքական ուժերի հետ են քննարկում ընտրություններին ընդառաջ դաշինք կազմելու հարցը: Նա միայն նշեց, որ այդ հարցով քննարկումներ անցկացրել են շատ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով՝ քննարկումները շարունակվում են, սակայն դրանք դեռևս բանակցություններ անվանել չի կարելի: Արմեն Մարտիրոսյանը խոստացավ ավելի մանրամասն խոսել այն ժամանակ, երբ նախնական քննարկումների արդյունքում որոշակիություն կլինի:

Նախընտրական դաշինք կազմելու շուրջ քննարկումներ է անցկացնում նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը։ Կուսակցության առաջնորդ, ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, թեև անուններ չի տվել, սակայն հաստատել է, որ բանակցություններ են վարում հայտնի քաղաքական ուժերի և գործիչների հետ։ Քոքոբելյանը նաև չի ժխտել մամուլի հրապարակումներն այն մասին, որ քննարկումների և ամենօրյա շփումների մեջ նաև Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հետ:

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia