Հեղեղումը ջրի տակ է առել Կորսիկան
International newsՄիջերկրական ծովում Ֆրանսիայի Կորսիկա կղզին լրջորեն տուժել Է փոթորիկներից եւ տեղատարափ անձրեւներից առաջացած հեղեղումից, հաղորդում Է Արմենպրեսը՝ հղում անելով BFMTV-ին: Տարերքի հարվածը քշել տարել Է մի քանի կամուրջներ, խախտվել Է երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցությունը:
Վատ եղանակի պատճառով նաեւ չեղարկվել են բոլոր ավիաչվերթերը: Մի շարք քաղաքներ եւ բնակավայրեր ծածկված են ջրով: Կղզու բոլոր դպրոցներում պարապմունքները չեղյալ են հայտարարված: