ՆԱՏՕ-ում հայկական պատվիրակությունը հիշեցրել է Թուրքիային՝ որ երկրի կողքով է անցնում նրանց սահմանը
PoliticsԱյսօր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, խոսելով Ստամբուլում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստից, նշեց, որ աշխատանքային պրոցեսի ընթացքում հայկական պատվիրակությունը, օգտվելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հարց ուղղելու հնարավորությունից, բարձրաձայնել է եկու մասից բաղկացած հարց:
«Առաջին մասով անդրադարձ եղավ հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարին և այդ համատեքստում ՆԱՏՕ-ի հնարավոր աջակցության հետ կապված հարցերին: Հաշվի առնելով, որ գլխավոր քարտուղար Ստոլտեմբերգը նոյեմբերի 18-ին Գերմանիայում հանդես էր եկել հայտարարությամբ՝ խոսելով Թուրիքայի ռազմավարական աշխարհագրական դիրքի մասին և նշել, որ հյուսիսից Թուրքիան սահմանակից է ՌԴ-ին, Վրաստանին, իսկ հարավից՝ Իրանին և Սիրիային, և մոռացել էր նշել Հայաստանի անունը, մենք ուղիղ հետաքրքվեցինք՝ ինչո՞վ է դա բացատրվում, չէ՞ որ Հայաստանը նույնպես սահմանակից երկիր է, և Թուրքիան 90-ականներից սկսած փակել է միակողմանիորեն հայ-թուրքկան սահմանը, ինչը լրաջագույն մարտահրավեր է՝ տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից»:
Խոսելով նաեւ հարցի երկրորդ հատվածի մասին` Կ. Նահապետյանն ասաց. «Երկրոդ հարցը վերաբերում էր օտարերկյա զինյալների՝ տարածաշրջանում ներգրավածությանը և օտարեկրյա զինյալների ցանցի դեմ պայքարի հարցում ՆԱՏՕ-ի գործողություններին: Քարտուղարը առաջին մասով պատասխանեց, որ հայ-թուրքական սահմանի բացումը երկու պետությունների խնդիրն է և ՆԱՏՕ-ն այսօր որևէ դերակատարում չունի այդ ուղղությամբ, իսկ օտարեկրյա զինյալների դեմ պայքարին վերաբերող հարցին քարտուղարը պատասխանեց, որ իրենք որոշակի աշխատանքներ իրականացնում են այդ ուղղությամբ, այդ թվում և կառուցվածքային փոփոխություններ` ՆԱՏՕ-ի քարտուղարության կազմում, ստեղծվում է հետախուզության համապատասխան բաժին, որը զբաղվելու է նաև օտարերկրյա զինյալների դեմ ցանցի պայքարի խնդիրներով»: