Բան Կի Մունը Հնդկաստանին ու Պակիստանին կոչ է արել խուսափել հակամարտության սրացումից
International newsՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը խորին մտահոգություն է հայտնել Քաշմիրում վերահսկողության գծում իրավիճակի վատթարացման կապակցությամբ եւ Հնդկաստանին ու Պակիստանին կոչ է արել խուսափել հակամարտության սրացումից, փոխանցում է «Սինհուա»–ն։
Հայտարարության մեջ ասվում է, որ Բան Կի Մունը երկու կողմերին էլ կոչ է անում առաջնահերթ ուշադրություն դարձնել հանգստության եւ կայունության վերականգնմանը կոնֆլիկտի սրացումից եւ մարդկային զոհերից խուսափելու համար։ Նա վստահություն է հայտնել, որ Հնդկաստանն ու Պակիստանը կարող են փոխըմբռնման հասնել եւ կայուն խաղաղություն հաստատել։