Էր Ռիյադը չի մասնակցի ՕՊԵԿ-ի կազմում չընդգրկված երկրների հետ հանդիպմանը
International newsՍեպտեմբերի վերջին ՕՊԵԿ-ը Ալժիրում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ համաձայնեցրել է օրական 32․5-33 մլն բարել նավթի արդյունահանման միջակայքը, սակայն կազմակերպության յուրաքանչյուր անդամի համար որոշակի լիմիտ դեռ չի սահմանվել։ Համաձայնագրի շուրջ վերջնական որոշումը պետք է ընդունվի նոյեմբերի 30-ին Վիեննայում, ՕՊԵԿ պաշտոնական հանդիպման ժամանակ։
Ընդ որում կազմակերպությունը հույս ունի, որ շուկայի կայունացմանն ուղղված միջոցառումներին կմիանան նաեւ մյուս նավթարդյունահանող երկրները ՝ նախեւառաջ Ռուսաստանը։
Թագավորությունը, թերթի աղբյուրի խոսքով, իր ներկայությունն անիմաստ է համարում, քանի դեռ կարտելի անդամները դեռ իրար մեջ չեն պայմանավորվել, ու առհասարակ կասկածում է նման հանդիպում անցկացնելու անհրաժեշտությանը։
«Քանի որ ՕՊԵԿ-ը համաձայնության չի հասել, անհրաժեշտություն չկա հանդիպում անցկացնել ՕՊԵԿ-ի մեջ չընդգրկված երկրների հետ։ Եթե այդ խնդիրները դեռ պահպանվում են, էլ հանդիպումն ի՞նչ իմաստ ունի»,- մեջբերում է պարբերականը սաուդյան կողմի կարծիքին ծանոթ աղբյուրին։