Սիրիական զորքերը վերահսկողություն են սահմանել Հալեպի թաղամասերից մեկում
International newsՍիրիական բանակի զինվորները իրենց վերահսկողության տակ են առել Հալեպի հյուսիսարևելյան Մադինաթ-Հանանո միկրոշրջանը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով սիրիական աղբյուրը:
Բանակի հրամանատարության ներկայացուցչի խոսքով՝ այդ թաղամասը կարևոր ռազմավարական նշանակություն ունի և փակում է անցումը քաղաքի արևելյան շրջաններից դեպի հյուսիսային թաղամասեր: Այն ծառայում է որպես հիմնական հենակետ «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման գրոհայինների համար:
Սիրիայի կառավարական զորքերը 10 օր առաջ սկսել են Հալեպի արևելյան թաղամասերում զինված խմբավորումների գրաված տարածքների ազատագրման գործողությունները: