Եթե իշխանությունը ցանկանա՝ Սուրեն Խաչատրյանը կվերադառնա
PoliticsԻնչպես արդեն հայտնել էինք, այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողները Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե ինչով է այժմ զբաղվում:
«Բիզնեսով եմ զբաղվում: Իմ կարիերան նորմալ է, ես իմ աշխատանքներն ունեմ, որեւէ սպասելիքներ չունեմ իշխանությունից, կարող եք հանգիստ լինել»,-ասաց նա՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ բիզնեսով է նա զբաղվում:
Հարցին, թե մտադիր եք նորից գործադիր կազմ վերադառնալ, Խաչատրյանը պատասխանեց. «Եթե իշխանությունը ցանկանա, այո՛»:
Մեկ այլ հարցի, թե նեղացած չէ, որ նոր պաշտոն չեն տվել իրեն, արձագանքեց.«Չէ, ինչի՞ց նեղանամ»: