Թուրքիայում ձերբակալվել են Միացյալ հեղափոխական կուսակցության անդամներ
International newsԱնկարայում թուրքական ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել Թուրիայի Միացյալ հեղափոխական կուսակցության անդամների նկատմամբ:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվականը:
Ոստիկանության իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են կուսակցության 15 անդամներ, որոնց մեջ կան նաեւ գործող պատգամավորներ:
Կուսակցության կենտրոնական գրասենյակում եւ ձերբակալվածների տներում իրականացվել են հետախուզական աշխատանքներ:
Նախապես ոստիկանությունը 25 մարդու ձերբակալման ցուցակ է ունեցել: